Բաժիններ՝

«Երիտասարդական մայրաքաղաք-2014» մրցույթում հաղթող է ճանաչվել Սիսիան քաղաքը

Սեպտեմբերի 3-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ  «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ  բաց նիստը, տեղեկացնում է hetq.am-ը:

Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել բացառապես երկուսը`  Սիսիանն ու Էջմիածին քաղաքները: Անկախ փորձագետների խնդիրն էր մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքապետարանների հայտերում նշված  և իրականում ունեցած հնարավորությունների համապատասխանությունը (մարզամշակութային  կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում,  հյուրանոցային պայմանների, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիությունը և այլն):

Մրցույթի առցանց  քվեարկության և անկախ փորձագետների գնահատման արդյունքները հրապարակել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ  Արսեն Քարամյանը:  Փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համաձայն   «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող է ճանաչվել Սիսիանը:

Էջմիածնին ձայն էին տվել 8416, իսկ Սիսիանի օգտին քվեարկությանը մասնակցել էր 9246 մարդ, ընդ որում` առցանց  քվեարկությանը մասնակցել էին ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիները:

Ըստ փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականների` Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը եղել է 705 միավոր, Սիսիանինը` 845:

«Սա գործընթացի սկիզբն է և այն  ապացուցեց, որ  բարեհաջող երթ է ունենալու: Բազմաթիվ քննարկումներ են եղել թե’ անկախ փորձագետների ու թե’ նախարարության աշխատողների հետ համատեղ, մեր աշխատանքը եղել է անաչառ, մրցակցությունը` լուրջ, վստահեցնում եմ, որ «Երիտասարդական մայրաքաղաք – 2015թ.»-ը և «Երիտասարդական մայրաքաղաք -2016թ.»-ն էլ ավելի լավն են լինելու»,- նշել է փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս