
Լոռու մարզի Քարինջ գյուղն ու իր խնդիրները (լուսանկարներ)

Լոռու մարզի Քարինջ գյուղն ունի 750 բնակիչ: Հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է: Կաթնամթերքի իրացում գյուղում չի իրականացվում, բնակիչները իրացնում են ով ինչպես կարող է: Առաջնահերթ խնդիրների մեջ գյուղապետ Նորիկ Մկրտումյանը մատնանշում է ճանապարհների անմխիթար վիճակն ու ջրամատակարարման բացակայությունը: Քարուքանդ վիճակում են գտնվում ինչպես գյուղ մտնող, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները: Քարինջում էլ, ինչպես տարածաշրջանի բազմաթիվ գյուղական համայնքներում, խոզերի անկում այս տարի ևս նկատվել է: Նորիկ Մկրտումյանն էլ կոնկրետ չգիտի` պատճառը ժանտա՞խտն է, թե՞ սովորական հիվանդությունը:
Գազաֆիկացման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Այս պահի դրությամբ մի թաղամաս միայն օգտվում է կապույտ վառելիքից: Գյուղում չկա նաև մշակույթի տուն ու համայնքային կենտրոն:
Լուսանկարները՝ հեղինակի