Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը խոսեցին մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին: Ս. Գիմիշյանի կարծիքով՝ ցանկացած կրակոց քրեական հանցագործություն է, ուստի այդ դեպքերին վերաբերում է որպես քրեորեն պատժելի արարքի: «Կարող է կրակոցը քաղաքական ենթատեքստ ունենալ, կարող է տնտեսական, բայց դրա էությունը չի փոխվում»,- ասաց նա:
Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«2012 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի Ջրաշեն թաղամաս բերվեց 18-ամյա Նորայր Սահակյանի դին։ Ընդամենը օրեր առաջ նա բժշկական հանձնաժողովի կողմից առողջ էր ճանաչվել և դեկտեմբերի 21-ին կանչվել էր Երևանի զինվորական հավաքակայան»:
«Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:
Մայիսի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
«Ես չգիտեմ՝ այսօր ինչ են քննում դատարանում, սակայն ճանապարհատրանսպորտային պատահար չեն քննում»:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ինքը մեծ սիրով կմասնակցի այդ քննարկումներին:
44-ամյա Ալլա Բաբայանը, ում այդպես էլ չէր հաջողվել ամուսնանալ եւ ընտանիք կազմել, մոտ մեկ տարի առաջ որոշեց արմատապես փոխել իր կյանքը եւ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Գոռ Առաքելյանն այժմ ձերբակալված է:
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1994 թ. ծնված Ժաննա Գ.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին:
Մայիսի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, Երևանի Իսահակյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից, խուլիգանություն կատարելու համար, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Հ.-ին:
Նրանք խոստովանել են, որ 15 օր առաջ, ժամը 02.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին փակուղու 20/23 հասցեում գտնվող շինարարական հրապարակից գողություն են կատարել:
Գուրգեն Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ բացատրություն տալու:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Վ. Մկրտչյանի կողմից հարցաքննվել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը:
Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գրությունից ազատագրված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց:
Տարեցտարի այդ տոնին մասնակից դարձող թանգարանների թիվն ավելանում է: Քաղաքում գործող բոլոր թանգարաններում մշակութային տարբեր բնույթի միջոցառումներ էին կազմակերպվել, այցելուների թիվն էլ այդ օրը, բնականաբար, սովորականից շատ էր:
Ես ընդհանրապես ոչ պատժի տեսակին եմ անդրադարձել, ոչ էլ պատժի չափին: Միայն տուժող կողմի ընկալմամբ՝ ներկայացրել եմ տուժող կողմի դիրքորոշումը՝ արդարացի դատավճիռ: Դա թող մեկնաբանեն` ինչպես ուզում են, բայց իմ կարծիքով՝ ճիշտը դա է: Բոլոր դեպքերում պետք է թողնել, որ դատարանը որոշի պատժի տեսակն ու չափը, ընդհանրապես դատավճռի բնույթը, դատարանը որոշի՝ ինչպիսի դատավճիռ պետք է կայացնի ապացույցների գնահատման հիման վրա:
Մայիսի 18-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանի մասնաշենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը երեկ Ոստիկանությունում հարցաքննվել է որպես կասկածյալ. նրան ստորագրությամբ բաց են թողել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ նրան մեղադրանք չի առաջադրվել:
Մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին:
Այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառ, որի ժամանակ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները (ուտեստներ, զարդեր, պայուսակներ):
Հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով:
«Ես գտնում եմ՝ Ձեր երկու մտավախութունները, քաղաքացի դատախազ, անհիմն են: Դուք ինքներդ էլ գիտեք, որ ես չեմ փախչելու, փախչող չեմ, նրանց չեմ էլ ճնշել: Հակառակ տպավորությունն է ստացվել ինձ մոտ, որ ինձ միշտ նախապես կալանավորել են՝ փակելով, պատնեշելով ճանապարհս, որ ինչ-որ հաշտության եզրեր գտնեմ: Եվ այդ պահին, երբ հաշտության եզրերը պետք է գտնվեին, անպայման եղել են հոդվածներ ալկոհոլի մասին և նման բաներ…»:
Մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ, 22-25-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։
«ՀՀ-ում 1500 դպրոցներ և 50 հազար ուսուցիչներ կան, մարդիկ, որոնք ամեն ժամ զբաղված են մատաղ սերնդի կրթմամբ: Բայց ցավոք սրտի, երբ մի տեղ մի մանկավարժի կողմից ոչ ճիշտ դրսևորում է նկատվում, այն քննարկման թեմա են դարձնում և նսեմացնում մյուսների աշխատանքը:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:
Կառավարությունը 80 մլն դրամ է հատկացրել Գյումրիում բնակֆոնդի վերականգնման համար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: