«Վարչապետների ակումբ» ստեղծելու նախաձեռնությունն ուրախացրել է նախկին վարչապետներին. NEWS.am

Հայաստանի նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Արմեն Դարբինյանն ու Վազգեն Մանուկյանը պատրաստ են մասնակցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած «վարչապետների ակումբ»-ի հանդիպումներին:

NEWS.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ինքը մեծ սիրով կմասնակցի այդ քննարկումներին: «Ես միշտ էլ կողմնակից եմ, որ մարդիկ, ովքեր փորձ ունեն, միմյանց հետ հանդիպեն եւ փորձի փոխանակում անեն: Աշխարհի բոլոր պետություններում նախկին վարչապետերն այս կամ այն ձեւով օգնում են իրենց երկրին եւ նմանատիպ ակումբների ստեղծումը միջազգայնորեն ընդունված ձեւ է: Իսկ ես եթե ասելու բան ունենամ, ինչո՞ւ չեմ գնա: Իհարկե, կմասնակցեմ ակումբի քննարկումներին»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս