
Անհասցե հայհոյանքներ` խաչմերուկում

Մայիսի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, Երևանի Իսահակյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից, խուլիգանություն կատարելու համար, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Հ.-ին, որը նույն օրը, ժամը 21.10-ին, նշված խաչմերուկում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` 7-10 րոպե տվել է անհասցե հայհոյանքներ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն