
Շինհրապարակի գողերը հայտնաբերվել են

Մայիսի 19-ին, ժամը 09.3 0-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի բաժնի վաշտի ծառայողները Երևանի Պռոշյան փողոցի թիվ 1 փակուղուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ին և 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ին:
Նրանք խոստովանել են, որ 15 օր առաջ, ժամը 02.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին փակուղու 20/23 հասցեում գտնվող շինարարական հրապարակից գողություն են կատարել:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն