ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ում ամենաշատը 300 համայնք պետք է լինի, ինչը բոլոր առումներով արդյունավետ կլինի՝ և´ վարչական, և´ ծախսերի, և´ այլ առումներով: Նա նշեց, որ հիմա փորձում են խոշորացում կատարել այն համայնքներում, որտեղ վեճեր չկան, օրինակ՝ Դիլիջանի մի քանի համայնքներում:
Մայիսի 20-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 շենքի 5-րդ հարկում գտնվող խորդանոցից քարեր են թափվում ցած, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014 թ. մայիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ե.Դարբինյանի, շարունակվեց Հայկ Կալեյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործով մեղադրող Հայկ Մկրտչյանի ներկայությունն ապահովելու նպատակով: Դատաքննության ընթացքում գործով մեղադրող, ԼՂՀ Ասկերան քաղաքի 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մկրտչյանը հրապարակեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի և ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների դեմ ներկայացված պատասխանները:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Կարեն Ղ.-ի տանը կից օժանդակ շինություններում:
Մայիսի 7-ին դատապարտյալը ևս մեկ անգամ տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն, հաջորդ օրը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ մայիսի 9-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից դատապարտյալին նշանակվել է դեղորայքային բուժում: Ներկայումս դատապարտյալ Ա. Հակոբյանը ստանում է դեղորայքային բուժումը, և անհրաժեշտության դեպքում նրան ցույց կտրվի համապատասխան բժշկական օգնություն:
«Յուրաքանչյուր ազգ ուժեղ է իր պատմությունով ու մշակութային հարուստ ժառանգությամբ, ուստի այն պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատու գործում պետք է իր մասնաբաժինն ունենան բոլորը: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ոլորտի հանդեպ ուշադրությունը շարունակական է լինելու:
Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի, Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 21 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել 2686 կրակոց:
Գյումրու Օդանավակայան 2 թաղամասի Արևելյան փողոցի բնակիչներն ահազանգել են «Ազդարար» լրատվականին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ չէր, որ Կապանի ոստիկանապետ Վարդան Գեւորգյանին աշխատանքից ազատել են:
19- ամյա զինծառայողներ Լյուքս Ստեփանյանին սպանելու եվ Հրաչյա Սարգսյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը և արդեն 11-րդ օրն է՝ չի քանդում բերանի կարերը։
Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն լրիվ հասկանալի է, սակայն երբ դատարանը, դատախազությունը, տուժողների կողմի փաստաբանը այդ մեղավորին ներկայացնում են սկուտեղի վրա, արդարադատության նկատմամբ սոսկալի վիրավորանք է: Եվ ինչո՞ւ տուժողները և մեղադրող կողմը այդքան կարիք ունեն ալկոհոլի գործածման հանգամանքի: Ես կրկնում եմ, որ մեղադրական եզրակացությունում Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրասուզակներին և հրշեջ-փրկարարներին են դիմել Սևանի հայտնված «Կիլիկիա» առագասատանավի վրա գտնվող քաղաքացիները:
Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում գրանցված թեկնածու՝ ինքնաառաջադրված, «Վարարակն» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի առանձանտան մոտ զինված միջադեպի արդյունքում մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի հարազատ եղբայրն է, այսօր ինքնաբացարկ է հայտնել:
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ Համբարձում Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 ՕM 617 և Լոռու մարզի բնակիչ Կարեն Սարիբեկյանի վարած Lexus մակնիշի 031 00 11 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան
Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչպես նաև իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։
«էս շշերը կտանիմ կհանձնեմ, այլ տարբերակ չկա, մենակ թոշակով էս երկրում ապրել հնարավո՞ր է: Փաստորեն դու էլ զարմացար, աղջիկ ջան, մեծ կին էսօրվա դրությամբ մտել եմ աղբարկղի մեջ, բայց ինչ անեմ, ստիպված եմ, գոնե քանի մը կոպեկ փող ձեռքս կընկնի: Ո՞վ պետք է ինձ բերի տա, օգնի, ոչ մեկը չունիմ, միակ հույսս ես եմ: Նախկինում կաշխատեի, խոհարար էի, էստեղ են ասել՝ ինչ էի, ինչ դարձա»:
Մայիսի 20-ին, ժամը 10.06-ին ահազանգ է ստացվել, որ (Հ-15) Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Մայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության harkadir.ajurd.am կայքէջում աճուրդի է դրվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Դրա նախնական արչժեքն է 19 մլրդ. 350 մլն. ՀՀ դրամ ։
Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, մայիսի 17-ին ՌԴ Ռոստովի երկրամասում մահացել է 33-ամյա «օրենքով գող» Ալեքսեյ Զլակոմանովը, որ քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Լյոխա Զլակ։
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Ես այս փողոցում եմ ծնվել-մեծացել, պապերս ղարսեցի են եղել: Մենք բոլորս ունենք հայի անուն-ազգանուն, ավանդույթներով էլ հայերի նման ենք, ուղղակի մեր պապերը մաղագործ են եղել, սարերում մաղ են վաճառել, դրա համար նրանց անվանել են բոշա»,- ասում է Դանիելյանը՝ հենվելով տան դարպասներին ու բղավելով փողոցում վազվզող երեխաների վրա:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատվել միջին ծանրության:
Մայիսի 17-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 6 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
2011 թվականին պետական բյուջեից Քարինջ համայնքին մարզպետարանը 7,5 մլն դրամ հատկացրեց՝ գազիֆիկացման համար։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը: