Գրիգոր Բիչախչյանի խոսքով՝ Արթիկի քաղաքապետն ասում է, թե այդ տունը բնակելի տարածք է, պետք է մաքրեն՝ ապրեն. «Ի՞նչը մաքրես: Այստեղ որտե՞ղ կանգնես մաքրես, պատը պոկվի ընկնի գլխիդ, գործը փակվի-գնա՞: Վարչապետն անձամբ եկավ մտավ այստեղ, բերանը բաց էր մնացել»:
Պարզվում է, որ սպանված ֆիզիկոս Արմեն Մնացականյանի ընկերն է թղթադրամ տվել անհատ ձեռներեցին՝ այն մանրելու համար. խոսքը գնացել է 5000 ՀՀ դրամի մասին, և տղամարդը կասկածել է, որ իրեն վերադարձված գումարն ավելի քիչ է եղել: Հենց այստեղ էլ վիճաբանություն է ծագել:
2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում գրանցվել է 8108 հանցագործություն։
«Իհարկե, կարող են արդարացնել, թե հանրային շահը գերակա է, որպեսզի հանրությունն իմանա: Հանրությունը տեղյակ էր, բայց մի բան է, երբ մարդիկ իրար են պատմում, մի բան է, երբ հրապարակավ՝ զանգվածային լրատվության միջոցներով, համացանցով, դա ներկայացնում է, իսկ եթե որևէ տեղեկատվություն մտնում է համացանց, դա հուր-հավիտյան մնում է՝ որպես հրապարակային»:
Արթիկի բնակիչներից մեկը 168.am-ին է տրամադրել բացառիկ կադրեր՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեցից, որտեղ երևում է, թե ինչպես է ջուրն աստիճանաբար վարարելով՝ լցվում բնակիչների տները, փակում փողոցներն ու հսկայական վնասներ պատճառում մարդկանց:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
Հուլիսի 6-10-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Վկայական ստանալը ձեր կյանքում երբե՛ք չի լինի վերջակետ, այլ՝ մեկնակետ մասնակցելու մեր միութենական եւ հասարակական գործունեության: Պետք է միշտ աշակերտ մնաք, որովհետեւ կյանքի բոլոր տեւողության մենք սովորելիք ունենք»:
Հուլիսի 5-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակում մեկ ամսից ավել անհետ կորած համարվող 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է կախված վիճակում:
Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
«Եթե կան թաղանթապատ ապակիներով մեքենաներ , ապա բացառիկ են, որովհետև մենք գրեթե բոլորը հայտնաբերել ու վերացրել ենք, քանի որ մարդիկ չեն ցանկացել տուգանք վճարել, և տեղում կամ 24 ժամում վերացրել են դրանք: Եղել են դեպքեր, երբ 10 անգամ նախազգուշացվել է և 11-րդ անգամ ևս հայտնաբերվել թաղանթապատված դիմապակիով մեքենա. նույն տրանսպորտային միջոցի մասին է խոսքը»:
Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները:
Երևան – Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ: Ինչ հանգամանքներում են բախվել մեքենաները` կպարզի քննությունը:
Հայրը 2-ամյա որդուն քնեցնելիս փոքրիկին անշարժացնելու համար գլուխը սոսինձել է գորգին:
Մանվել Գրիգորյանը՝ պատանի երկրապահների ճամբարում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, երկրում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի միակ դափնեկիր Աբբաս Քիարոսթամին մահացել է 76 տարեկանում, հայտնում է BBC-ն:
Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ N զորամասի խոհարարները մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել տուգանքի: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ հունիսի 27-ին այս գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հուլիսի 5-ին մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում երևեկության դադարեցման վերաբերյալ:
«Ի՞նչ պետք է լինի, ես ոչինչ չեմ հասկանում: Այգուս նայում եմ՝ լացս գալիս է. ոնց որ քո երեխան աչքիդ առաջ տանջվի: Այնպիսի այգի ունեի, որ մարդիկ անցնում էին, նայում էին, ասես «միչուրինի այգի» լիներ. էլ դեղձ, էլ ծիրան, էլ սալոր, էլ ընկույզ, էլ կեռաս, չհաշված՝ ամբողջ այգումս սխտոր էի ցանել, որ նայեիր՝ հավեսդ կգար»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ժամը 18:00-ին մեկնարկելու է եռագույն օդապարիկի բացթողման արարողությունը, որին հաջորդելու են տարբեր խմբերի կատարումներ, այնուհետև բացվելու են Հայաստանի ու Արցախի երկու մեծ եռագույն դրոշները: Հայաստանի Հանրապետության դրոշը կունենա 125 մ, Արցախի Հանրապետության դրոշը՝ 100 մետր երկարություն:
Գյումրիում «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի փակման հարցը շարունակվում է քննարկվել մարզի առողջապահության ոլորտում, կենտրոնն ունի պարտքեր, սեփական եկամուտներն ու պետության տրամադրած գումարները բավարար չեն:
Հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն:
«Բնակիչներն ասում են՝ ջրերի մեջ օձեր կան: Եթե ջրերի մեջ կան, բնականաբար, դուրս էլ կգան: Մենք նաև ԱԻՆ զանգահարեցինք, ասացինք այս խնդիրների մասին, նրանք պատասխանեցին, որ այս պահին չեն կարող օգնել, որովհետև չունեն տեխնիկա»:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքով՝ մրցույթը վերջին տարիներին անցկացվում է երկրորդ անգամ: Այն նախատեսված է եղել 2015 թվականից, սակայն ապրիլյան պատերազմից հետո որոշվել է, որ մրցույթի հիմնական ուղղությունը լինելու է ռազմարդյունաբերությունը: