Բաժիններ՝

ՌԴ ԳԱԱ ֆիզիկոսը փորձել է վիճաբանությունը հանդարտեցնել, սակայն սպանվել է. «Փաստինֆո»

Վանաձորում ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամի սպանության գործով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել:

Պարզվում է, որ սպանված ֆիզիկոս Արմեն Մնացականյանի ընկերն է թղթադրամ տվել անհատ ձեռներեցին՝ այն մանրելու համար. խոսքը գնացել է 5000 ՀՀ դրամի մասին, և տղամարդը կասկածել է, որ իրեն վերադարձված գումարն ավելի քիչ է եղել: Հենց այստեղ էլ վիճաբանություն է ծագել:

Սպանված ֆիզիկոսը 2 ընկերների և անհատ ձեռներեցի հետ գնացել են Վանաձորում գտնվող մի հանդամաս՝ «հարցեր պարզաբանելու», հնչել են կրակոցներ, անհատ ձեռներեցը իր մոտ գտնվող հրազենով կրակ է բացել գումարն իրեն մանրելու նպատակով տված տղամարդու ուղղությամբ, սակայն բարեբախտաբար նրան չի կպել:

Հնչած կրակոցների ձայնը լսելով՝ նրանց է մոտեցել ֆիզիկոսը, որպեսզի հանդարտեցնի վիճաբանությունը, սակայն անհատ ձեռներեցը կրակել է նրա ուղությամբ:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031