Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
Երևանի Շենգավիթ վրչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործի քննությունը:
Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե Վերին Լարսում գործընթացներն ինչպե՞ս են ընթանում:
Այսօր ՀՀ կառավարությունը նիստում հաստատեց ՀՀ-ում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Հուլիսի 7-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ թիվ 10/33 զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 6-ին, ժամը 19.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ՓԲԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, վառելիքի արտահոսք չկա. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Մարդու հիմնական պահանջները» բաժնում Հայաստանի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78:
«Այժմ օրական 2-3 դեպք է գրանցվում հիվանդանոցում, սակայն մեծահասակների շրջանում միայն, իսկ երեխաները այս առումով ավելի խոցելի են»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության դեպքի առթիվ։
«Ծառայության 1 տարի 8 ամիսը համեմատել չի կարելի վերջին ամիսների հետ: Բնականաբար, շատ դասեր քաղեցինք՝ թե՛ մարտավարական, թե՛ ծառայողական, թե կյանքի»,-նշեց զինվորն՝ անկեղծանալով, որ այս պահը չի վայելում՝ քանի, որ իր զինակից ընկերներից շատերն իր կողքին չեն:
«Լծակ ավելանալն ի՞նչ է, ի՞նչ են լծելու: Լծակներն ավելանալու համար պիտի ունենաս այն, ինչ լծես, ի՞նչն է ավելանալու: Այսօր էլ համայնքապետերն անկախ են մարզպետից, օրենքով: Այսօր կոնկրետ համայնքի համայնքապետն իր համայնքի բնակիչն է, իր համայնքի հետ ազգ ու բարեկամ, քավոր ու սանիկ են, իր պապերն էդ համայնքում ապրել են, ինքը ցավում է այդ ժողովրդի համար, ինքը գոնե պրոբլեմներով զբաղվում է՝ անկախ նրանից՝ մարզպետարանն ինչ կասի, ինչ չի ասի: Բայց երբ համայնքապետ է նշանակվելու մեկը, ով մյուս գյուղերի հետ բացարձակ կապ չունի, պարտավորություն չունի, մեծ հաշվով, էդ ի՞նչ խնդիրներ է լուծելու»:
«Երեխաներիս հետ գնացել, տունը տեսել եմ: Շատ շնորհակալ եմ, լավ սարքել են»,- ասաց զինծառայողի հայրը:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը:
Վաղը՝ հուլիսի 7-ին, ճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06։00-ից մինչև 20։00-ն։
Հայաստանում սիգի պաշարները մի քիչ ավելացել են, բայց դեռ չի կարելի վերականգնման մասին խոսել: Այս մասին այսօր հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Գործակցության հուշագիր ստորագրեցին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառումն անցկացվեց երկրապահական ավանդույթներին համապատասխան՝ նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, ապա Զորավարին ողջունեցին պատանի երկրապահ կամավորականները: Բուն միջոցառումն էլ մեկնարկեց հոգեւորականի օրհնության խոսքով:
«Դա ինձնից կախված չի, էս ինչ հարցեր եք տալիս»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հնչեցրած գրեթե բոլոր հարցերին պատասխանեց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որն այդպես էլ որեւէ բան չկարողացավ ասել «Հին Երեւան» նախագծի իրականացման ժամկետների մասին:
Հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:
«Ջուրը, ջուրը լցվելա քաղաքս, բավականին շատ վնաս ա տվել»,- ասաց քաղաքապետը` չկարողանալով երկար մեկնաբանել, քանի որ բջջային կապը բավականին թույլ էր, և նրան լսելու մեր փորձերը ապարդյուն էին: «Եկել եմ տեսնեմ՝ ինչ է կատարվում, գնահատենք իրավիճակը, կխոսենք»,- ասել է քաղաքապետը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն առաջին անգամ մշակել են պայմանական հակառակորդի թիկունք ուժերի տեղափոխման գործողությունը: Ուսումնական միջոցառումներում գործի են դրվել Անդրկովկասում Ռուսաստանի ռազմական միավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ:
Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
«Այժմ ճանապարհը բացվել է, մեքենաները կարող են շարժվել, բայց մարդկանց անվտանգությունից ելնելով՝ չեն թույլատրում, քանի որ այնտեղ անընդհատ տեղումներ են, և վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող է փլուզում լինել: Այսօր դեռ չեն բացել ճանապարհը»,- ասաց Ն.Գրիգորյանը: