
Աճող հանցավորություն

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի` 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում գրանցվել է 8108 հանցագործություն։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հանցագործությունների թիվն աճել է 1375-ով կամ 20.4%-ով։
Հանցավորության աճը ոչ միայն մտահոգիչ, այլև բավականին տարօրինակ է՝ հատկապես 5.5% տնտեսական ակտիվության աճի ֆոնին։
Տոկոսային առումով ամենից շատ աճել են միջին ծանրության հանցագործությունները։ Դրանց թիվը աճել է 40%-ով և հասել 2793-ի։
Հանցագործությունների կեսը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Իսկ ամենից քիչ՝ 85 հանցագործություն գրանցվել է Վայոց ձորի մարզում։