
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Իսրայել Օրու, Վանթյան, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Կուրղինյան փողոցների, Արարատյան 1-ին, 2-րդ զանգվածների, Մեծարենցի փողոցի` իր նրբանցքներով, Ծերենցի փողոցի` իր նրբանցքներով, Ջիվանու փողոցի` իր նրբանցքներով, Շահումյան 2, 3, 4, 5, 6, 7 փողոցների` իրենց նրբանցքներով և Շահումյան 16-րդ փող. 1-ից-35, Գագարինի փող. 1-ից-32, Հովնաթանի փող. 1-ից-20, Մալաթիայի փող. 1-ից-50, Շրջանային փող. 40-ից-102 համարների, Միքայելյան փող. 2-ից-30` զույգ, Սեբաստիայի փող. 98-ից-136 զույգ համարների, «Եռաբլուր» պանթեոնի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: