Ապրիլին պարենամթերք յուրացնելու մեջ մեղադրվող զորամասի խոհարարները դատապարտվել են

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ N զորամասի խոհարարները մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել տուգանքի: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ հունիսի 27-ին այս գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Մ. Զարոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղեցնելով խոհարարի պաշտոնը, հանցավոր համաձայնության գալով պայմանագրային զինծառայող Օ.Ադամյանի հետ, 04.04.2016թ. յուրացրել է զգալի չափի պարենամթերք:

Տեսանյութեր

Լրահոս