Ճապոնիայի հարավի բնակիչները պատրաստվում են այս տարվա առաջին թայֆունին

«Նեպարտակ» թայֆունը մոտենում է Ճապոնիայի հարավին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչությունը:

Թայֆունը, որը մասնագետները շատ ուժեղ են գնահատում, մոտենում է Օկինավայի պերֆեկտուրայի հարավային Սակիսիմա արշիպելագին: Ներկա դրությամբ, թայֆունը Ֆիլիպիններից դեպի արևելք է, բայց արդեն հինգշաբթի այն կհասնի Սակիսիմայի կղզիներին: Այդ կապակցությամբ չորեքշաբթի օրը Միյակոձիմա և Իսիգակի կղզիների շրջանում ալիքների բարձրությունը կարող է հասնել 4 մետրի:

Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031