Բաժիններ՝

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները

Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պրակտիկ մարզումներին ներգրավված են 100-ից ավելի դիպուկահարներ: Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների ուսուցմանը, տակտիկական և կրակային պատրաստությանը` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները: Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:

Հատուկ ուսումնական կենտրոնում պատրաստություն անցած հրահանգիչները մարզումներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական կանոնների և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու ուղղությամբ:

Դիպուկահարների պատրաստման պարապմունքները կավարտվեն մրցույթների անցկացմամբ, ինչպես նաև նորմատիվների հանձնմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031