
46-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է նեխած վիճակում. «Փաստինֆո»

Շիրակում մեկ ամսից ավել անհետ կորած համարվող 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է կախված վիճակում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդու դին հայտնաբերվել է չշահագործվող մի ձեռնարկության մասնաշենքի տանիքում՝ կախված վիճակում:
Դիակը եղել է նեխած վիճակում, սակայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Աղբյուր` Փաստինֆո