Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր Տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ՝ մեր եզդի եղբայրներ և քույրեր Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

Բոլորս ենք բարձր հպարտությամբ լցվում ամեն պահի, երբ զգում ու գիտակցում ենք՝ որքանդժվարություններ ենք միասին հաղթահարել ու միասին կերտել հաղթանակներ։

Սխրանքներով է ամրապնդված դարերով եկած մեր պատմությունը։

Դուք ձեր ուրույն ներդրումն ունեք մեր բոլորիս հայրենիքի զարգացման գործում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն։

Այս դժվարին օրերին մաղթում եմ համախմբվածություն, առողջություն և միայն հաջողություններ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս