Բաժիններ՝

Ով է Ucom-ի նոր տնօրենը. 3 հետաքրքիր փաստ 

Ucom-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, աշխատանքից ազատման դիմում է գրել, որն արդեն ստորագրվել է։ Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն է հայտնել նաև «Յուքոմի» 800-ից ավել աշխատակից:

Երեկ ուշ գիշեր տեղեկություն տարածվեց, թե «Յուքոմ» ընկերությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Արա Սերգեյի Խաչատրյանը։ Մենք փորձեցինք հնարավորինս հավաքել ինֆորմացիան այն մասին, թե ով է Արա Խաչատրյանը և ներկայացնել 3 հետաքրքիր փաստ։

1. Արա Խաչատրյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում և Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում (MBA):

2. Նա Դասավանդում է Ամերիկյան համալսարանում և հանդիսանում է կառավարման խորհրդի անդամ։ Մինչև Ucom-ի նոր տնօրեն նշանակվելը եղել է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր ֆինանասական տնօրենը։

3. Պարզվում է, որ Արա Խաչատրյանը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է, իսկ հայրը՝ Սերգեյ Խաչատրյանը, առողջապահության փոխնախարար է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս