«Սաշիկի կամերաները փոխարինվեցին Նիկոլասի կամերաներով». Փաշինյանի տեղադրած տեսանյութի արձագանքները
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը սկսվում էր իր քայլերթի ճանապարհին տեսախցիկները կպչուն ժապավենով կապելով` այն համեմելով «սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» արտահայտությամբ, շարունակվում 2018թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթով, ուր ասում էր, որ քաղաքացիներին տուգանելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դրվի ժամ առաջ:
Այնուհետև տեսանյութում տեսնում ենք վարչապետի ասուլիսներից մեկում «100 փաստ Հայաստանի մասին» հատվածի 43-րդ փաստի հրապարակման դրվագը, ուր Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ վարչական համաներմամբ շուրջ 150 000 անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13.7 միլիարդ դրամի տուգանք կուտակած գումարները վճարելու պարտավորությունից, ապա 69-րդ համարի փաստը:
«Նախկին համակարգն ի՞նչ էր: Մենք քաղաքացուն ասում էինք` դու պրոբլեմ չունես: տուգանվիր, էլի տուգանվիր, էլի տուգանվիր, 100 000 տուգանվիր, 500 000 տուգանվիր, ինչ ուզում ես, արա: Ինչքան շատ տուգանվես, մեր օգուտն է: Այս փոփոխության արդյունքում մենք երկու սկզբունքային բան ենք փոխել: Առաջինը` տուգանքի առավելագույն չափը սահմանել ենք 29 000 դրամ: Երկրորդը` ասել ենք` եթե դուք 1,2,3,4,5,6,7,8,9 տուգանվում եք, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ եք ստեղծում դուք: Դրա համար մենք ձեզ զրկում ենք: Սա է գործնական իրագործումը քաղաքական այն շեշտադրման, որ Հայաստանի քաղաքացին տուգանվելու մատերիալ չի»,- տեսանյութում բալային համակարգի մասին խոսելիս՝ ասում է Փաշինյանը:
Մի քիչ անհասկանալի է, իհարկե, տեսանյութի առաջին ու վերջին հատվածների կապը, որովհետև տեսախցիկներն ինչպես կային, այնպես էլ մնացել են, բայց, որ տեսանյութը «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները» վերնագրելը մի հեռահար, բայց շատ ակնհայտ ու թափանցիկ նպատակ ունի, տեսանելի է անզեն աչքով:
Ու, թերևս, «ՀՀ հպարտ քաղաքացին» շատ լավ հասկացել է այդ նպատակը, որովհետև վարչապետի գրառման մեկնաբանությունները` ողողված մարդկանց սոցիալական խնդիրներով ու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված կառավարության ծրագրերի անգործունակության մեղադրանքներով, ինչպես նաև վարչապետի նախկին խոստումների ու այսօրվա իրականության հակասություններով, հենց դրա մասին էլ խոսում են:
Ներկայացնենք որոշ մեկնաբանություններ նույնությամբ:
Armine Levonyan Պարոն Փաշինյան ինչի եք Ձեր ստերը հիշացնում մարդկանց???? Բա արագաչափերը ՍԱՇԻԿԻՆՆ ԵՐ)))։ Բա պտի հեռացնեյիք)))։ ԿՆԵՐԵՔ, բայց դուք ՍՈՒՏԱՍԱՆ, ԱՆԵՐԵՍ ԴԻՇՈՎԿԱ ԵՔ!!!!
Симоансиа Марукян Փոխեք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Զարուհի Բաթոյանին, ՀՀ պետք են բանիմաց և բարեխիղճ նախարարներ։ Մի հարց տալուց հետո, երկրորդը երբեք չես տա։ 9-րդ ծրագրից էլ ընդունում են դիմողներից 1000-ից մեկինը։
Rafik Pashayan Եսելեմ արթեն հիասթափվել ապսոսումեմ որ ավտոս ետկան ջառտուխուդ արի ու որերով քուչեքը մնացի ու հավայի ծեծ կերա ու վրես սպիյեր թողեցի հանուն իչի հիմայեմ հասկանում որ հանուն ոչինչի:
Armen Griqoryan Լսեք այ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐ, էտքան գրում ենք, ԹՔՈՒՄ ԵՆՔ, ՄՐՈՒՄ ԵՆՔ` դուք ինքնասիրություն ունեք-մի անգամ արձագանքեք:
Ձեզ ԷՇՇՇԻ ՏԵՂ ԵՔ ԴՐԵԼ?
Ու չփորձեք քաղաքականացնել, ՁՁձեզ ԳՐՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿ քաղաքացի:
Ալբերտ Խաչատրյան Armen Griqoryan գալույա էտ ժամանակն ել կգա, ինչը ունի սկիզբ ունի նաև վերջ, մի օր կզելու են, հեսա որ ժողովուրդը ոտի հելավ ոռները սարքելու են ղասաբի գոգնոց:
Naira Barseghyan լավ էս մարդը ինքը իրանա ձեռ առնում ՞՞՞ առանց էտ ել սաղ ֆեյսբուքը ողողված ա քո հին ու նոր ստերի վիդիոներով մի բան էլ քո էջում էս տեղադրում ՞՞՞՞ լավ ամոթա պետք ունենալ:
Erna Filyan Պարոն Փաշինյան ձեր պատգամավորն էր ասում, որ ՍԱՇԻԿԸ ԿԱՊ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՈՒ ՀԻՄԱ ԷԼ ՉՈՒՆԻ արագաչափերի հետ։ ԻՆՉԻ էք անվանումը դրել Սաշիկի արագաչափերը՞՞՞՞։Ամոթա էլի մառդ այդքան սուտասան ու ԷԺԱՆ ՉԻ ԼԻՆԻ։
Маис Мовсисян մինչև ձեր վարչապետ նշանակվելը դուք դեմ էիք արագաչափերին և նմանատիպ գրպանադատարկ անհարմարություններին, ըստ ձեզ սխալ եր մեր քաղաքում արագաչափերի գոյությունը, իսկ դուք հիմա կրկնում եք այն նույն սխալները որ նախորդ իշխանությանն էր սազեկան, ինչպես որ ընտրել ենք ձեզ կարող ենք նաև մերժել և ստեղծում եք դրա համար բոլոր հիմքերը։
Vard Y-yan Սաղ ԻՄ ՔԱՅԼԸ պնդեց, որ սաշիկը կապ չունի կամերաների հետ ու դու նորից սաշիկ ես ասու՞մ. Միատ հավաքվեք իրար գլուխ որոշեք հիմա սաշիկը կապ ունի՞ թե չունի. Թե՞ պռոստը դե մարդկանց զբաղացնելու ձեվ ա:
Յուրի Սարգսյան Մի րոպե մի րոպե մի րոպե, ես ճիշտ եմ հասկացել, դու շեյր ես անում էն տեսանյութերը, որտեղ դու առաջ ասում էիր արագաչափերը հանենք, ու հետո չես հանե՞լ :Դ
Lilit Pogosyan Պարոն Մեծն Մանիպուլյատոր, գլխներիս լոլո մի կարդա, ոչ էլ ականջներիցս մակարոնեղեն կախի. դու էն ասա` վերջը, էդ կամեռաները Սաշիկի՞նն էին, թե՞ չէ… Հա, մեկ էլ` 30 միլիոնի համը ո՞նց էր…
Мелине Оганнисян Շատ ուրախ եմ ,որ վերհիշել էք այն, ինչի համար ազգը մեկ մարդու նման կանգնեց ձեր կողքին, ուղղակի հարց առաջացավ, նկարը գցելու և հիշելու իմաստը որն է, եթե մինչ օրս ո՛չ սերժիկը, ո՛չ սաշիկը, ոչ էլ քոչոն մնացին օդից կախված։
Բացատրեք խնդրեմ հեղափոխության իմաստ որն էր՞
Շատ կցանկանայի ինչի համար, որ պայքարեցինք, հասնեինք այդ արդյունքին, բայց ևս մեկ անգամ ժողովուրդը կանգնեց կոտրած տաշտակի առաջ։
Lusine Sargsyan Իսկ հիմա ո՞ւմ կամերաներն են:
Samvel Matsakyan Բա ու՞ր է հիմա ՄԵՐ այն Նիկոլը։
Anahit Margaryan Մենք շատ լավ հիշում ենք քո խոստումները պետք չի հիշեցնել, դու ինքդ մենակ հիշի ու տես դրանց քանի տոկոսն ես կատարել գոնե։ Հոգնել ենք ես թատրոններից:
Սոցիալական ցնցումները դաժան լակմուսի թուղթ են, և իշխանությունները պետք է որ սրա մասին լավ իմանային: Այսօր արդեն ակնհայտ է, որ հետկորոնավիրուսային շրջանը թերևս այս իշխանության ամենադաժան փորձաքարերից մեկն է լինելու:
Հասմիկ Սարգսյան