«Գաղափարը կքննարկվի»․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով դերասան, ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն օրերս ուղիղ եթերով առաջարկել էր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցներին՝ ապրիլի 24-ին եկեղեցու զանգերի ներքո դուրս գալ պատշգամբ և մոմեր վառել:
«Ես կոչ եմ անում եկեղեցուն, կառավարությանը, որ բոլորս միասին պայմանավորվենք և ապրիլի 24-ին մի ժամ ընտրենք, այդ ժամին Հայաստանում, Սփյուռքում հնչեն եկեղեցու զանգերը, իսկ մենք դուրս գանք պատշգամբ և մոմեր վառենք, որպեսզի վերևում և՛ Աստծո տաճարի զանգերը լսվեն, և՛ մեր հոգու լույսերը երևան»,- ասել էր դերասանը։
168․am-ը Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց՝ եկեղեցին քննարկե՞լ է դերասանի առաջարկը, թե՞ ոչ, և առհասարակ, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում ապրիլի 24-ին։
«Ապրիլի 24-ի միջոցառումների վերաբերյալ քննարկում եղել է։ Նմանօրինակ ակցիա ժամանակին արվել է 100-րդ տարելիցի առիթով, սակայն վերստին կքննարկվի գաղափարը։ Որոշումների վերաբերյալ պատշաճ ծանուցում կարվի»,- ի պատասխան՝ ասաց քահանան։