Կենտրոնականի ոստիկանները գողությունների և գողության փորձի դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աճեմյան փողոցի 50-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 9-ին, ժամը 17-ի սահմաններում, կասկածվողը Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Պարզվել է, որ նա մարտ ամսին Մաշտոցի պողոտայի երկու ընկերությունների սրահներից համակարգիչներ է գողացել, նախորդ տարվա դեկտեմբերին Հյուսիսային պողոտայի մի շենքից` էլեկտրական սղոց:
Հունվարին բացել էր Տերյան փողոցի խանութներից մեկի դուռը, բայց ինչ-ինչ պատճառով գործն ավարտին չէր հասցրել: Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: