«Ե՛վ իշխանության, և՛ հասարակության կողմից պատշաճ պատասխանատվություն չկա, չկա նաև վտանգն իր ողջ ծավալով ընկալելու գիտակցություն երկու կողմից էլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում իշխանության և հասարակության որոշ հատվածի գործելաոճին։
Թուրքիայում վերջին 1 ամսում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար 303 քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ «Twitter» միկրոբլոգի պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Ապրիլի 6-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց` Ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ տալով «ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ» հիշողության ակցիայի մեկնարկը:
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին շարունակում է գտնվել ՀՀ մոտ 160 քաղաքացի: Նրանք մնում են օդանավակայանում այն համոզմամբ, որ այս կերպ Հայաստանի կառավարությունը խնդիրը շատ արագ կլուծի: Շարունակում են հրաժարվել տրամադրված սննդից ու այսօր էլ հայտնել են, որ առհասարակ իրենց սնունդ պետք չէ տանել, միևնույն է, հրաժարվելու են: ՀՀ քաղաքացիերը հրաժարվում են իրենց տրամադրված հյուրանոցային համարներից, և այս ամենն արդեն մի տեսակ ակցիայի է նմանվում»:
Երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման նախագծի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ առաջարկի քննարկման մասին:
Վարդենիսում մթնոլորտը հանգիստ է, պարբերաբար ախտահանման աշխատանքներ են կատարվում: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեցին Վարդենիսի համայնքապետարանից: Այլ մանրամասների աշխատակիցը չէր տիրապետում, իսկ պատկան մարմինների հեռախոսները երեկվանից լռում են:
Քննարկվում է համայնքում տեղաշարժի սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:
Ազգային բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։
Ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 17-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
168․am-ն օրեր առաջ գրավոր մի շարք հարցեր էր ուղղել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ համագործակցության ու տուրիզմի զարգացման գործում ցուցաբերած աջակցության և այլ հարցերի շուրջ։
Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը: Արարողությունն առցանց հեռարձակում է Greek City Times-ը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը հայերեն է սովորում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է Պարետատան հայտարարությունը արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ։
Հակաճգնաժամային 6-րդ ծրագրով աջակցություն է ստացել 6723 քաղաքացի:
Հարգելի համերկրացիներ, մենք մեծ աղետի ենք բախվել․ կորոնավիրուսի համավարակը կյանքեր, երկրներ ու մարդկանց է փոխում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:
Ապրիլի 17-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 14-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին ստուգել են Գորիսի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Ապրիլի 16-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ տեղափոխվածի՝ դանակահարվել էր Վարդաշենում։
Արտաշատի բժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 17–ին, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո՝ առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է 52-ամյա մի տղամարդ:
Կաթողիկոսն իրեն հարիր վարք է դրսևորել, նա ուրիշ ի՞նչ պետք է ասեր, այսպես ասած՝ իր գործն է արել, ինչպես Հռոմի պապն է իր գործն անում, և մենք հիանում ենք, ասում ենք՝ օ՜, Հռոմի պապը։ Իհարկե, ես խոնարհվում եմ Հռոմի պապի առաջ, իմ պաշտելի մարդկանցից է, բայց երբ մեր Վեհափառն է նման հայտարարություն անում, ես քննադատությունները չեմ հասկանում։
«Նորաշենում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ըմբռնումով են մոտենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի համայնքապետ Արտակ Հարությունյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապրիլի 15-ից գյուղում գործող սահմանափակումներին:
Այսօր Գեղարքունիքի մարզից Երևան էին տեղափոխել կորոնավիրուսով վարակակրի:
Ապրիլի 16-ին, ժամը 11.12-ին, Վանաձորի Աղայան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. դեկտեմբերի 30-ին, մուտքի դուռը կոտրելու միջոցով, մտել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի նախկին մասնաշենք և գողացել գունավոր մետաղ: