Բաժիններ՝

90 տոկոսով գիտենք՝ ինչ անենք, որ վարակն արտադրամաս չմտնի. ՀՀ վարչապետ

«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինչ է անելու գործադիրը, եթե պարզվի, որ ապրիլի 20-ից բացվող և աշխատող տեքստիլ արտադրող ընկերություններից մեկում դարձյալ արձանագրվի վարակի մեկ դեպք՝ արդո՞ք դրանից հետո որոշվելու է կրկին ոլորտի վրա սահմանափակումներ տարածել:

Ի պատասխան Մարուքյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը ցանկանում է հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուս ձեռնարկությունների հետ:

«Ես խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցեք մյուս ընկերություններին: Հիմա գիտենք, թե ինչ է պետք անել, որ երաշխավորենք, որ 90 տոկոսով  վարակը արտադրամաս չմտնի: Ռազմավարությունը մեր այն է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, այո՛, կարող է մեկ տարի տևել, և մենք չենք կարող մի տարի փակվել, պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ»,- ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ապրիլի 20-ից պետք է տեքստիլի ոլորտը վերաբացվի, բայց պետք է հասկանալ, որ կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, սրճարաններում, դպրոցներում և այլուր նույնը չի լինելու:

«Մենք հույս ունենք, որ շոգերը վրա կհասնեն, կստանանք միջանցք, բայց կարող է հոկտեմբերից սկսենք ամեն ինչ զրոյից»,- ասաց  կառավարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս