Բաժիններ՝

Դանակահարություն` Գյումրիում. մանրամասներ

Ապրիլի 12-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել էր տուժածին:

Ըստ բժշկի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու։
Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 13-ին, ժամը 08.30-ին, 22-ամյա գյումրեցի երիտասարդը ներկայացավ բաժին և հայտնեց, որ վիճաբանության ժամանակ գրպանի ծալովի դանակով խփել և վնասվածքը պատճառել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս