Բաժիններ՝

Դատարանի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մասնավորապես, տվյալ աշխատակիցն ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել և ինքն աշխատանքի չի ներկայանալու, ընտանյոք ինքնամեկուսացվել են:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել են համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Դրանց շրջանակներում, այսօր, կանխարգելիչ նկատառումներով, թեստավորման կենթարկվի Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Թեև մարտ ամսի վերջին տեղեկացրել էինք, որ երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով իրականացվել են Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի, Վճռաբեկ, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի, անպես էլ մարզային դատարանների նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները, նշենք, որ այնուամենայնիվ, Էրեբունի նստավայրում կրկին իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ և դրանք իրականացվելու են նաև Դատական իշխանության մյուս բոլոր վարչական շենքերում ևս:

Հիշեցնեք նաև, որ

Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել և հանձնարարականներ տվել Դատական դեպարտամենտին, դատարանների աշխատակազմերին, դատական կարգադրիչների ծառայությանը, և կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում իրականացվող տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում և Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում»:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

‼️Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից…

Gepostet von Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA am Mittwoch, 15. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս