Բաժիններ՝

Պարոն Սաիյան, ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում. Արման Բաբաջանյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նա չի վճարել վարձակալությամբ վերցված հողատարածքի վարձը, որի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան:

«2009 թվականին դուք նախարարությունում վարչության պետ էիք, և այն ժամանակ, ի շարս այլ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հակ Հարությունյանի և այլոց,  վարձակալությամբ եք վերցրել հողատարածք 2.5 հազար մետր Հրազդան «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և վարձավճարը՝ տարեկան 60 հազար դրամ, չեք կատարել մինչև 2019 թվականը: Տույժ-տուգանքով  այդ գումարը կազմել է 529  հազար դրամ: Այդ ՊՈԱԿ-ը դիմել է դատարան՝ այն ստանալու համար, և, կարծեմ, գումարը չեք վճարել: Նախ կուզեմ իմանալ՝ այդ ի՞նչ պատմություն է, և ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում»,- դիմելով  փոխնախարարին՝ հարցրեց պատգամավորը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Սմբատ Սաիյանն ասաց, որ պատգամավորը ճիշտ է՝ նման դեպք եղել է:

«Սակայն ձեր տեղեկատվությունը՝ պետության հանդեպ պարտք ու պահանջ ունենալու մասին, ժամանակավրեպ է, իսկ թե ինչու է պարտքը գոյացել, ապա այդ հարցին թույլ տվեք չպատասխանել»,- ասաց  փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս