Վարդան Պետրոսյանը հարցեր ուղղեց վթարից տուժած Արթուր Հակոբյանին. «Փաստինֆո»
2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ տանող ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի համար մեղադրվող Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հնարավորություն ունեցավ հարցեր ուղղել տուժող Արթուր Հակոբյանին:
«Դուք բաներ ասացիք, որ ես չգիտեմ: Ես մարդասպան եմ: էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել։ Դուք ասացիք, որ ես հայտարարել եմ, որ փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- ըստ «Փաստինֆոյի»՝ հարց ուղղեց մեղադրյալը, ինչին տուժողը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դատական նիստին ասել»:
Իսկ ինչ վերաբերում է կողմերի միջև հնարավոր հաշտության նպատակով հանդիպումներին, Վարդան Պետրոսյանը պատմեց, որ իր ընկերներն ու հարազատները հանդիպել են Հակոբյանների հետ, այցելել վթարից զոհված երեխաների գերեզմանին: «Եղել է դրական միջավայր, հետո ամեն ինչ միանգամից փոխվեց։ Ի՞նչ է պատահել, որ հանկարծ…»,- հարցրել է դերասանը Արթուր Հակոբյանին:
Բայց տուժողը հարցին չի պատասխանել, որովհետև դատավոր Վաղինակ Մկրտչյանը հանել է հարցը:
Վարդան Պետրոսյանը պատմել է նաև, որ տուժողի հետ հանդիպել են նաև իր արվեստագետ ընկերները` Աշոտ Ղազարյանն ու Հարություն Մովսիսյանը. «Ճի՞շտ է, որ Դուք իրենց ասել եք, որ երևի աչքը կպավ, բան ա, պատահում ա, մարդ էր, աչքը կպել է»:
Արթուր Հակոբյանն էլ ասել է, որ հիշում է միայն այն, որ նրանց ասել է, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, իսկ իրականությունը լսելուց հետո, նրանք իրեն ասել են. «Արթուր ջան, մեզ ուրիշ բան են պատմել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: