Ինչու են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները՝ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի

 Սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ կարծում է՝ քննարկումները պետք է սկսել նրանից, թե ինչով է պայմանավորված սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

«Ես կարծում եմ և ելնում եմ այն կանխավարկածից, որ քննարկման մասնակիցներն առնվազն ծանոթ են այն փաստաթղթին, որը հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհրդի կողմից, այսինքն՝ հայեցակարգին գոնե հպանցիկ ծանոթություն կա։ Եվ դրանով պայմանավորված` ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն իրոք ակնհայտ և ակնառու է ցանկացածին, որովհետև այդ փաստաթղթին ծանոթ լինելու պայմաններում, վստահ եմ, որ յուրաքանչյուրը կգա այն եզրահանգման, որ այդ անհրաժեշտություններն, իրոք առկա են՝ նկատի ունենալով, որ փաստաթղթում մենք փորձել ենք հնարավորինս մանրակրկիտ, հնարավորինս ամբողջական ներկայացնել սահմանադրական ինստիտուտի կիրառման ընթացքում առկա այն թերություները, այն բացթողումները, այն ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք, մեր համոզմամբ, առկա են, և մեր համոզմամբ դրանց առկայության հիմնական խնդիրը և իրավակաիրառ պրակտիկայում, այսինքն՝ հասարակական կյանքում ներգործելու արդյունքում առաջ են բերում այնպիսի խնդկիրներ, որոնց ուղղման համար անհրաժեշտ են բացառապես սահմանդրաիրավական բարեփոխումներ, այսինքն՝ կատարել սահմանդրական փոփոխություններ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ խնդիրների լուծումը, մեր խորին համոզմամբ, հնարավոր չէ կարգավորել օրենսդրական ակտերի կամ ենթաօրենսդրական ակտերի փոփոխության կամ իրավակիառ պրակտիկայի փոփոխության եղանակով»,- ասաց նա։

Գևորգ Կոստանյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում վեր են հանված խնդիրները, ինչպես նաև ներկայացված են լուծման եղանակներ, որոնք կարող են հանգեցնել երկրում սահմանադրական կարգերի ամրապնդմանը և կատարելագործմանը։ Նա նշեց, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվել Սահմանադրության՝ մարդու իրավունքների և ազատություների գլխին․ «Շատ դեպքերում մենք ունենում ենք սահմանադրական իրավունք, բայց այդ սահմանադրական իրավունքը, որը քաղաքացին ունի, դրան համարժեք պարտականություն և նաև պատասխանատվություն պետական մարմինի համար կամ իրավակիրառ մարմնի համար սահմանված չէ։ Կամ եթե սահմանված է, ապա այնպիսի լայն մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, որ մենք գործնականում ունենում ենք աղավաղված մոտեցումներ։ Ըստ Գ․ Կոստանյանի՝ անկախությունից ի վեր մեր պետական- քաղաքական կառույցների գործունեությունը բերել է այն եզրահանգման, որ ունենք ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտություն։ «Մենք պետք է խոսենք այնպիսի համակարգի մասին, որ անձերի փոփոխությունը չհանգեցնի սիստեմայի փոփոխության, որ անձերի փոփոխությունը չհանգեցնի կոնկրետ ոլորտի անկման կամ արդյունավետության բարձրացման, այլ գործի համակարգ, ոչ թե ամբողջ համակարգը կառուցված լինի անձի կամ անձերի վրա։ Ցավոք սրտի, մենք նաև տեսնում ենք, որ մեր կուսակցական համակարգը ևս այդ առումով դեռևս շատ կատարելագործված չէ, որովհետև ամեն դեպքում չէ, որ կուսակցական համակարգը ևս այնպիսի հենքի վրա է դրված, որը հանգեցնում է կուսակցության ճիշտ գործունեությանը։ Կուսակցությունները ևս շատ դեպքերում և հիմնականում կառուցված են անձի կոնկրետ անհատական հատկանիշների վրա, ինչը ևս չի հանգեցնում, չի խթանում կուսակցական համակարգի ձևավորմանը։ Հետևաբար, կառավարման կառավարման ձևի փոփոխությունը, ըստ մեզ, պետք է այնպիսին լինի, որը երկրում հանգեցնի կուսակցական համակարգի կատարելագործմանը, կուսակցական համակարգի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կուսակցական պատասխանատվությանը։ Քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը»,- ասաց Գ․ Կոստանյանը՝ նշելով, որ սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել նաև դատական իշխանությունը։

Տեսանյութեր

Լրահոս