«18plus.am» կայքը ստեղծող երիտասարդը մեղադրվում է կայքում պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր տեղադրելու մեջ
Դատարան է ուղարկվել Երևանի 26-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հունիս ամսին համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013թ. փետրվարի 17-ից մինչև 2014 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մաս): Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: