Շանթ Հարությունյանի գործով տուժող ոստիկանն աչքերի ուժեղ ցավ, մռմռոց է գացել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում հարցաքննվում է գործով տուժող ճանաչված ոստիկան Արսեն Սարգսյանը, ում խոսքով՝ ինքն աշխատում է ՀՀ ոստիկանույթան ՊՊԾ 4-րդ գումարտակում:

Ոստիկանը հայտարարեց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին ինքը ծառայության մեջ է եղել Ազատության հրապարակում, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում Շ. Հարությունյանը երթ է կազմակերպել. իրենք լսլել են, որ երթն իրականացվելու է դեպի Բաղրամյան 26: Ըստ տուժողի՝ երթի մասնակիցները մոտեցել են Մաշտոցի պողոտային, փորձել դուրս գալ երթևեկելի հատված, ապա սկսվել է միջադեպը, պայթեցվել են իննաշեն պայթուցիկ առարկաներ:

Տուժողն ասաց նաև, որ ինքը աչքերի շրջանում ուժեղ ցավ, մռմռոց է զգացել:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս