«Սարի նման եկավ, մտավ մեջը, ի՞նչ ասեմ»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատական նիստը: Երեկ ավարտվեց գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը: Տուժող Հայկ Հակոբյանը դատարանում ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին եղբոր ընտանիքը հյուրընկալվել է իրենց տանը, ապա գնացել են Ծաղկաձոր, վերադառնալու ճանապարհին եղբայրը կանգնեցրել է ավտոմեքենան. «Սարի նման եկավ, մտավ մեջը, ի՞նչ ասեմ»:
Նրա խոսքով՝ իրենց չի հաջողվել բացել մեքենայի դռները, ազդանշան են միացրել, օգնություն կանչել, իրենց դուրս են բերել ավտոմեքենայից: Իրենց մեքենան, ըստ տուժողի, կանգնած է եղել ճանապարհի հողածածկ գոտում: Էմմա Հակոբյանն ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին հորեղբոր ընտանիքը հյուրընկալվել է իրենց տանը, ապա հորեղբոր հետ գնացել են Ծաղկաձոր: Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել, երբ իրենք վերադառնալիս են եղել Ծաղկաձորից. «Մանրամասներ չեմ հիշում, որովհետ և ճիշտ է՝ ուշքի եմ եկել, բայց շոկային վիճակ է եղել, շատ մանրամասներ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ ահավոր վատ վիճակ էր, երեխաներն անգիտակից էին, մենք իրենց նույնիսկ չենք տեսնել գիտակցության մեջ, պապան, հոպարն էլ գիտակից էին, բայց էլի ի վիճակի չէին ինքնուրույն տեղաշարժվելու, միայն սկզբի 5-10 րոպեն: Դրանից հետո արդեն իրենք էլ չկարողացան տեղաշարժվել: Հետո օգնության ենք կանչել մարդկանց, ինքնուրույն չենք կարողացել դուռը բացել: Եկել են, օգնել են, միասին հանել ենք երեխաներին»:
Դատարանում Է. Հակոբյանը պատմեց, որ հետ ևի նստատեղին նստած են եղել Էդգար, Էդուարդ Հակոբյանները, նրանց կողքին` ինքը, իր կողքին՝ Տաթ և Հակոբյանը: Մեղադրողը տուժողից հետաքրքրվեց՝ արդյոք նա իրենց ավտոմեքենայի կանգնելու պահն ու պատճառը հասկացե՞լ է, թե՞ ոչ: «Ամեն ինչ այնքան արագ է ստացվել, որ չենք հասցրել ոչ պատճառն իմանալ, ոչ էլ մանրամասներ: Պարզապես մինչ և կկողմնորոշվեինք հարցնել՝ ինչո՞ւ ենք կանգնել, արդեն վթարը եղավ»,- ասաց տուժող Էմմա Հակոբյանը: Նա նշեց նա և, որ իրենք կանգնած են եղել հողածածկ գոտում:
Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործին կցված են Է. Հակոբյանի ծանոթ մի աղջկա խոսքերը: Նա մեջբերեց նրա խոսքերն այն մասին, որ Էմմա Հակոբյանը նստած է եղել դիմացի նստատեղերի մեջտեղի մասում՝ դեմքով դեպի երեխաները:
Գործով տուժող Հ. Հակոբյանը վրդովվեց դրանից և վիրավորական արտահայտություն հնչեցնելով` դուրս եկավ դատական նիստերի դահլիճից: Դատարանը նիստերի դահլիճից 4 ժամով հեռացրեց Արթուր և Հայկ Հակոբյաններին: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին: «Եվ հայհոյանքներ, և վիրավորանքներ հնչեցվեցին»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ դա դատարանի կողմից որ ևէ միջամտություն, համապատասխան գնահատական չտալու արդյունք է: Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ փաստաբանի վարքագիծն է այս իրավիճակն առաջացնում: «Ձեր գործողություններով էլ հենց պայմանավորված է տուժողների վարքագիծը, և ամեն անգամ դուք հրահրում եք և այնպես եք անում, որպեսզի և Հ. Հակոբյանը, և Ա. Հակոբյանը, անգամ իրավահաջորդները, անգամ այս երիտասարդ աղջիկները վրդովվեն ձեր հարցերից: Հարցը կարելի է առաջադրել այնպիսի ձ ևով, որպեսզի որ ևէ մեկի վրդովմունքը չառաջացնի, իսկ դուք հարցից առաջ ինչ-որ ներածական խոսքով եք հանդես գալիս 5 րոպե, նոր հետո հարց եք առաջադրում»,- հայտարարեց Ռ. Բալոյանը:
Տուժող Էմմա Հակոբյանը պարզաբանեց, որ փաստաբան Ն. Բաղդասարյանի վկայակոչած հարցազրույցը տեղի է ունեցել դեպքի հաջորդ օրը կամ 2 օր անց: «Այդ օրերին մեր տանը՝ Աշտարակում, այնպիսի վիճակ էր, որ հաստատ ես ինչ-որ մեկին չէի կարող պատմել եղելությունը: Ես նոր-նոր սկսում եմ խոսել այդ դեպքի մասին ինչ-որ մարդկանց հետ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ Աշտարակում եղել են բազմաթիվ այլ խոսակցություններ:
Դատարանում երեկ ցուցմունք տվեցին նա և մահացած երիտասարդ տղաների մայրերը՝ Աննա Կարապետյանն ու Նաիրա Հայրապետյանը: Ռուբեն Բալոյանի հարցին՝ արդյոք «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա եղե՞լ են հայելիներ, Ն.Հայրապետյանը պատասխանեց. «Արթուրի նման օրինապաշտ վարորդ եր ևի թե քաղաքում չկա: Ինքը առանց հայելի երբ ևէ դուրս չի եկել ճանապարհ: 4 երեխան մեջը նա չէր կարող առանց հայելի, անսարք կամ խմած ճանապարհ դուրս գար: Դա խելքին մոտիկ բան չէ: Արթուրը երբ ևէ առանց հայելի չի քշել»:
Ամբաստանյալ Վ. Պետրոսյանը խնդրեց իր պաշտպանին ետ վերցնել քրեական գործ հարուցելու վերաբերյալ դատախազին դիմելու մասին միջնորդությունը: Նա ասաց, որ օրենքի տեսակետից հասկանում է իր փաստաբանին. «Բայց եթե տեսնում եք, վերջին դատավարություններին արդեն տուժածները չեն էլ ուզում գալ: Սիրտ չունեն: Ես նույնպես: Ես չեմ կարծում, թե նրանք այլ ևս կգան: Ես հասկանում եմ, որ պաշտպանն ու ամբաստանյալը պետք է նույն ուղղությամբ կրակեն` չնայած այստեղ կրակելու հարց չկա»:
Վ. Պետրոսյանն ասաց, որ իր վրա է վերցնում վիրավորանքները: «Աստված գիտի՝ ինչ է կատարվում: Ընտանիքներ են ողբերգության մեջ: Մարդիկ ոբերգության մեջ են: Այս դատը ե՞րբ պիտի վերջանա: Աստված գիտի: Հիմա էլ ուզո՞ւմ եք երկրորդ դատը սկսվի: Հիմա երկրորդ դատավարությունգ Ես ինձ չեմ ների: Ոչ ոք ոչ մեկին չի ների: Ես խնդրում եմ այս միջնորդությունը հետ վերցնել: Պատկերացնենք, որ այդ հայհոյանքներն ինձ են ուղղված: Ես դա ընդունում եմ լռությամբ»: Վ. Պետրոսյանի այս խոսքերից հետո Ն. Բաղդասարյանը ետ վերցրեց միջնորդությունը: Ռ. Բալոյանն ասաց, թե գտնում է, որ պաշտպանական կողմը պետք է հարցերն ավելի կոռեկտ տա: Ըստ նրա՝ ամեն անգամ վիճաբանությունները սկսվում են հարցից, որը կարելի էր տալ մեկ այլ ձ ևով: Դատարանը քննության չառավ միջնորդությունը:
Ն. Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործի նյութերին կցել մամուլի հրապարակումներ, որտեղ տուժողներից մեկը ներկայացրել է դեպքի մանրամասները:
Ըստ փաստաբանի՝ նույնաբովանդակ ցուցմունք է տվել «Նիվայի» վարորդն առաջին հարցաքննության ընթացքում: «Ժողովրդական խոսք կա՝ խեղդվողը ձեռքը փրփուրներից է գցում, ես ուրիշ ասելիք չունեմ սրա վերաբերյալ»,- ասաց Ռ. Բալոյանը: «Ես չգիտեմ՝ առաջին օրն Արթուրն ինչ ցուցմունք է տվել, ես իր կողքին չեմ եղել, բայց շատ հնարավոր է, որ որոշ բաներ չհամընկնի հիմիկվա ցուցմունքի հետ: Երբ Արթուրը պառկած էր ողերը կոտրված, վերակենդանացման բաժնում, հաջորդ օրը գալիս են, հայտնում են, որ երկու երեխան մահացել են, երրորդը դեռ հարցականի տակ է` կապրի՞, թե՞ չի ապրի, ապրելուց էլ քանի՞ տոկոսանոց մարդ կլինի, Արթուրն այդ վիճակով ցուցմունք է տվել այն դեպքում, երբ իր վստահորդը մինչ այսօր ցուցմունք չի տվել, ու ինքը կառչում է Արթուրի ասածներից»,- հայտարարեց Նաիրա Հայրապետյանը:
«Ես այն անգամ խնդրեցի, ասացի՝ մի շահարկեք այդ ցուցմունքը»,- ասաց Ռ. Բալոյանը՝ նշելով, որ քննիչն իրեն պետք է թույլ չտար գնալ, ցուցմունք վերցնել։ «Նախկինում բոլոր քննիչները մինչ և քառասունքը չի լրացել, ոչ մեկը չի գնացել հարցաքննության, իսկ հիմա գնում են դագաղի կողքը մարդ են հարցաքննում»,- ավելացրեց փաստաբանը: Տաթ ևիկ Հակոբյանն էլ ասաց, որ մինչ օրս որ ևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել: Վ. Պետրոսյանն էլ հայտարարեց. «Այո, իսկապես, երբ նման դեպք է տեղի ունենում, քննիչը գոնե 40 օր չի գնում հարցաքննության,- շարունակեց.- Հիմա դուք մտածեք, թե ինչո:ւ բերեցին, այդքան հարցաքննեցին: Որովհետ և ինձ պետք էր դատարան քարշ տալ, ու այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վեր ևների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»: Դատարանը որոշեց փաստաթղթերը կցել քրեական գործին: