Բջջային հեռախոսը հնարավոր կլինի լիցքավորել տաք թեյի կամ սուրճի օգնությամբ (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Epiphany Labs ընկերությունն աշխատում է բջջային սարքերի համար բացառիկ լիցքավորիչ սարքի ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով One Puck սարքում տեղադրվել է Սթիռլինգի շարժիչ:

Այն ջերմային մեքենա է, որի աշխատանքը հենված է աշխատանքային մարմնի ջերմացման ու սառեցման վրա: Սարքն աշխատում է իր «սառը» և «տաք» մակերևույթների ջերմաստիճանների տարբերությունների հիման վրա:

Բջջային հեռախոսի լիցքավորման համար բավական է այն միացնել սարքի «տաք» կողմին, որի վրա դրված է նոր եփված սուրճ կամ թեյ, կամ էլ սարքի հակառակ կողմում դնել սառը ջրով լեցուն բաժակ: Արդեն ստեղծվել է այդ սարքի նախատիպը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728