Գիտնականները ծրագիր են մշակել, որը «վերակենդանացնում է» մեռած լեզուները
Ամերիկյան և կանադական գիտնականները համակարգչային ծրագիր են մշակել, որը թույլ է տալիս վերակառուցել հին լեզուները, որոնց հիման վրա ձևավորվել են բազմաթիվ ժամանակակից լեզվաընտանիքներ: Այդ մշակումը կարող է կարևոր քայլ դառնալ համաշխարհային քաղաքակրթության պատմությունը հասկանալու գործընթացում. հայտնում է BBC-ին:
Հին լեզուների համակարգչային վերակառուցման հիմքում ընկած է վիճակագրական մոդել, որը կարող է որոնել ազգակից լեզուների ազգակցական բառերը՝ դրանց մեջ պարունակվող ձայնային տարրերով պայմանավորված: Արդյունքում՝ վերականգնվում է նախալեզվի կառուցվածքը:
Լեզվաբաններն արդեն ցուցադրել են իրենց գյուտի աշխատանքը, վերականգնելով հինավուրց լեզուն, որի հիմքում արդեն հետագայում ստեղծվել են ավելի քան 637 լեզուներ, որոնք տարածվել են Թայվանում, Հարավ-Արևելյան Ասիայում (Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալազիա, և այլն), Օվկիանիայում և Մադագասկարում:
Վերլուծելով տվյալների բազայի 142 հազ. բառ, համակարգչային ծրագիրը կարողացել է վերականգնել հին լեզվի կառուցվածքը, որից մոտավորապես 7 հազ. տարի առաջ ստեղծվել են այդ լեզուները: Հետազոտողներն այնուհետև համեմատել են համակարգչի միջոցով ստացված արդյունքներն ավանդական-պատմական համեմատական վերակառուցման հետ և պարզել են, որ այդ նախալեզվի բառերի արմատների 85%-ը, որը առանձնագրել է համակարգիչը, համընկել է մինչև անգամ մեծ հնչույթի հետ ճշգրտությամբ, նրա հետ, որը վերականգնվել է առանց համակարգչի:
Չնայած նրան, որ այս ծրագրի օգտագործումը մեծապես արագացնում է լեզվաբանների աշխատանքը, սակայն այն ի վիճակի չէ փոխարինել նրանց: Գիտնականները նաև չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք երբևէ կհաջողվի վերակառուցել ամենաառաջին նախալեզուն, որի հիման վրա հետագայում ստեղծվել են բոլոր այլ լեզուները: