
Ռուսաստանը զինվում է խոշոր տրամաչափի նոր ականանետով

Ռուսական զինուժը համալրվում է 40 միլիմետր տրամաչափի АГС-40 «Балкан» ավտոմատ ականանետով։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Прибор» ընկերության տնօրեն Օլեգ Չիժևսկուն։
«Балкан»-ն այժմ պետական փորձարկումներ է անցնում։ «Աշխատանքները 1 տարվա ընթացքում պետք է ավարտվել, և մենք «Ижмаш»-ի հետ կսկսենք «Балкан» արտադրել,- ասել է Չիժևսկին։
Վերջինիս խոսքերով, նոր ականանետն արտասահմանյան անալոգներից ավելի թեթև է և արդյունավետությամբ գերազանցում է նրանց։