Երկու էկրան ունեցող ռուսական սմարթֆոնը կարտադրվի Սինգապուրում (լուսանկարներ)
Ռուսաստանյան Yota Devices ընկերության կողմից գովազվող YotaPhone սմարթֆոնը կարտադրվի Սինգապուրում։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է Lenta.ru-ին ուղարկած մամուլի հաղորդագրության մեջ։
Թողարկումը վստահվել է Hi-P ընկերությանը, որի հետ Yota Devices-ը համագործակցության փորձ ունի (Hi-P-ն ռուսաստանյան ընկերության համար արտադրում է ռոութերներ և մոդեմներ)։
YotaPhone սմարթֆոնն ունի երկու էկրան։ Առջևի մասում տեղադրված է 4.3 դյույմանոց սենսորային LCD էկրան։ Ետնամասում տեղակայված է սև-սպիտակ էկրան, որն աշխատում է էլեկտրոնային թանաքով։ Այն ավելի հարմար է ընթերցանության համար և ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում։
2 էկրանով սմարթֆոն թողարկելու ծրագրի մասին առաջին անգամ հանրությունն իմացավ 2010 թվականին, երբ «Ростехнологии» ընկերության ղեկավար Սեգեյ Չեմեզովը նոր սարքի նախատիպը ներկայացրեց Դմիտրի Մեդվեդևին։ Չեմեզովը հայտարարել էր, որ այն կթո՚արկվի Ռուսաստանում։
Ավելի ուշ՝ 2012 թվականին,YotaPhone-ը խոստովանեց, որ սարքավորումն արտադրվելու է արտասահմանում, սակայն նախագիծը ռուսաստանյան է։
Սմարթֆոնը ցուցադրվել է CES ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր 2013 թվականի հունվարին Լաս-Վեգասում։ Այն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Best of CES» մրցանակին։
YotaPhone-ը վաճառքում կհայտնվի 2013 թվականի երկրորդ կեսին։