Բաժիններ՝

Mozilla-ն թողարկել է Firefox 19 բրաուզերը, այն ունի PDF ֆայելրի դիտման հնարավորություն

Mozilla ընկերությունը թողարկել է Firefox 19 բրաուզերը, գրում է The Next Web-ը:  Պաշտոնապես, վեբ-բրաուզերը պետք է թողարկվի փետրվարի 19-ի երեկոյան, սակայն այն արդեն հնարավոր է ներբեռնել Mozilla FTP սերվերից:

Հասանելի են Firefox-ի տարբերակները Windows-ի, OS X-ի և Linux-ի համար: Առաջիկայում կթողարկվի նաև Android բջջային հարթակների համար նախատեսված տարբերակը, գրում է lenta.ru-ն:

Firefox 19-ում ներդրել են PDF ֆայլերի դիտման հնարավորություններ: Այժմ դրանք կարելի է  բացել հենց բրաուզերում: Հավելյալ ծրագրեր, օրինակ՝ Adobe Reader, դրա համար պետք չէ ունենալ: Դիտման ծրագիրը գրված է HTML5-ով:

Նշենք, որ PDF-ի դիտման ֆունկցիան հայտնվել էր դեռևս Firefox 15-ում, որը թողարկվել էր 2012թ-ի օգոստոսին, սակայն այն լռելյայն|(default) անջատված էր: Բրաուզերի արագությունը ավելացվել է, շտկվել են մի շարք թերություններ և այլն:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ StatCounter վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Firefox բրաուզերն իր ճանաչվածությամբ աշխարհում գրավվում է երրորդ տեղը՝ զիջելով Chrome-ին և Internet Explorer-ին: Շուկայում Firefox-ի մասնաբաժինը կազմում է ավելի քան 21%:

Ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը՝ վերջերս Firefox-ի համար Հայերեն լեզվի ուղղագրությունը ստուգող  անվճար հավելված է ստեղծվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս