Բաժիններ՝

Նոր մրցույթ գիտական թեմաների հայտերի ընտրության համար

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն եւ հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.am հասցեում, մինչև 2013 թվականի մարտի 24-ը ներառյալ (մինչև՝ Երևանի ժամանակով ժամը 24:00): Այս մասին 168.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեից:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00: Մրցույթի փաթեթը կարող եք գտնել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում՝ http://scs.am-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս