
Apple-ը iPhone 4S-ի խնդիրների լուծման համար թողարկել է iOS-ի թարմացված տարբերակ

«Apple ընկերությունը թողարկել է iOS 6.1.1 օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը հատուկ iPhone 4S սմարթֆոնի համար»,- գրում է Ռիա Նովոստին:
Նշենք Apple ընկերությունը սկսել էր տարածել iOS 6.1 վերջնական տարբերակը 2 շաբաթ առաջ: iOS 6.1 տեղադրած iPhone 4S-ի օգտվողները տարբեր խնդիրների էին հանդիպում, օրինակ՝ ցանցերում սարքի աշխատանքի խափանումները և այլն: Անգամ որոշ բջջային օպերատորներ օգտվողներին ծանուցում էին ուղարկել iOS 6.1-ից օգտվելուց խուսափելու խնդրանքով:
Ընկերությունը ներկայում նշում է, որ որ iOS 6.1.1 թարմացված տարբերակում լուծված են այդ խնդիրները: