Արդյոք մեզ հետևո՞ւմ են ցանցում

Այն պահից, ինչ Հայաստանում սոցիալական ցանցերը հասարակա-քաղաքական զանգվածային ոչնչացման զենքի են վերածվել, և այն պահից, ինչ բոլորը համատարած և անընդհատ խոսում են, որ արաբական երկրներում հեղափոխությունները ղեկավարվում էին Ֆեյսբուքով և Թվիթերով, այսօր բոլորը դրան զուգահեռ մեկ հարց են քննարկում: Այն է` արդյոք գաղտնի ծառայությունները մարդկանց գրառումներն ու նամակները կարդո՞ւմ են, թե՞ ոչ…

Ասուլիսներից մեկի ընթացքում մի լրագրող ինձ հարցրեց. «Իսկ ճի՞շտ է, որ մեր անվտանգության ծառայությունը վերահսկում է Ֆեյսբուքը»։ Համաձայնեք, որ ձեզ էլ է հետաքրքրում այս հարցը։ Խոստովանեմ` ինձ էլ։ Բայց, մի բան է այդ հարցով տառապելը, մեկ այլ բան` փորձել հասկանալը։ Եվ կարևորը` պետք է հստակեցնել հենց հարցը, քանի որ շատ հաճախ «վերահսկելը» տարբեր իմաստներով է գործածվում: Այլ է, երբ խոսքն այն մասին է, որ ուժային զանազան կառույցներ կարդում են մարդկանց այն գրառումները, որոնք բաց կերպով տեղադրվում են ցանցում։ Եվ այլ է, երբ գաղտնի ներխուժում են մարդկանց փակ նամակագրության մեջ։ Իհարկե, շատ զարմանալի կլիներ, եթե պարզվեր, որ բաց գրառումները չեն կարդում։ Պատկերացրեք, դուք անընդհատ, ի լուր աշխարհի` շատ հետաքրքիր բաներ եք պատմում և ձեր մասին, և մի շարք այլ, ոչ պակաս հետաքրքիր մարդկանց ու իրադարձությունների մասին։ Դե հիմա ասեք` դուք լինեիք, բա չէի՞ք կարդա, չէի՞ք ուսումնասիրի։
Նախկինում գաղտնի գործակալությունները ջանքեր էին գործադրում, որպեսզի մարդու վրա «դոսյե» հավաքեն` ե՞րբ է ծնվել, որտե՞ղ է ապրել-աշխատել, ո՞ւմ հետ է շփվում, ի՞նչ հետաքրքրություններ ունի։ Հայտնի չէ` որքան մարդ ու քանի օր պետք է աշխատեր, որքան գումար պետք է պետբյուջեից դուրս գրվեր այդ ամենը պարզելու համար։ Իսկ հիմա գործակալների համար դրախտային ժամանակներ ենգ բոլորը անվճար, իրենց ձեռքով լրացնում են անձնական դոսյեն և բաց կերպով տեղադրում են համացանցում։ Միայն հիմարը չի օգտվի նման հնարավորություններից։ Այնպես որ, եթե չեք ուզում, որ ձեզ հետևեն` առիթ մի տվեք: Չնայած, այսօր, եթե նույնիսկ դուք որոշեք ձեր մասին ոչինչ չպատմել սոցիալական ցանցերին, միևնույն է, ձեր ընկերները ձեր փոխարեն ձեր «դոսյեն» կլրացնեն։ Այս առումով իսկապես շատ բարդ է իրավիճակը, և հասկանալի չէ, թե այսպես դեպի ո՞ւր կգնանք և ո՞ւր կհասնենք։

Բոլորովին այլ խնդիր է, երբ փորձում են կարդալ ձեր գաղտնի նամակագրությունըգ Սա արդեն իսկապես որևէ կերպ հնարավոր չէ արդարացնել: Եվ նման դեպքերի դեմ պետք է և կարելի է պայքարել: Ֆեյսբուքում, նման իրավիճակում, մշտապես պետք է մուտք գործել ցանցի կարգավորումների մեջ և միացնել անվտանգության համակարգերը։ Այդ դեպքում, եթե ձեր գրառումները, հաղորդագրությունները գաղտնի փորձեն կարդալ, դուք կտեղեկացվեք Ֆեյսբուքի կողմիցգ
Նմանապես, անպայման պետք է օգտվել պաշտպանված էլեկտրոնային փոստերիցգ Օրինակ, Հայաստանում հիմնականում օգտվում են mail.ru էլեկտրոնային փոստից, որին դժվար է ապահով անվանել։ Եթե ուզում եք ապահովագրված լինել տարբեր տեսակի ներխուժումներից, ապա ավելի լավ է օգտվել gmail.com էլեկտրոնային փոստիցգ
Եվ, ընդհանրապես, պետք է զգույշ լինել անծանոթներից, և, նույնիսկ ծանոթներից. պետք է խուսափել տարօրինակ նամակներ բացելուց, տարբեր հղումներին «սեղմելուց», պետք է ունենալ հակավիրուսային ծրագիր և այն պետք է մշտապես թարմացնել, պետք է բարդ գաղտնաբառեր կիրառել: Ընդ որում` պետք է խուսափել ամեն տեղ նույն գաղտնաբառը գործածելուց: Խուսափեք ինտերնետային ակումբներիցգ Իսկ եթե երբևէ օգտվել եք այդ ակումբերի համակարգիչներից, ապա ավելի ապահով վայրում շատ արագ փոխեք ձեր գաղտնաբառերը։
Նման կանոնները շատ չեն, և համացանցում հասանելի են։ Ցանկության դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է մեկ-երկու ժամվա ընթացքում պատկերացում կազմել անձնական ցանցային հիմնական անվտանգության կանոնների մասին։
Սակայն, այս ամենը իմանալուց բացի` անհրաժեշտ է մտածել նաև այլ հնարավորությունների մասին։ Անվտանգության նմանատիպ կանոնները աշխատում են մինչև այն դեպքը, քանի դեռ դուք չեք դառնում ինչ-որ մեկի համար հույժ կարևոր անձնավորություն։ Եվ պարտադիր չէ, որ դա լինի պետական կամ գաղտնի որևէ ծառայություն։ Այսօր ցանցային «գաղտնալսումների» հնարավորություններ ունեն նաև զանազան հաքերային խմբերը, որոնք որոշակի գումարի դիմաց նման ծառայություններ կարող են տրամադրել ցանկացածին։ Այ, եթե դուք ինչ-որ մեկի թիրախը դառնաք, ապա հնարավոր է նաև, որ ձեր զգուշավորությունը բավարար պայման չլինի։
Խնդիրը մեկն է։ Ինքներդ ձեզ հարց տվեքգ արդյո՞ք դուք այնքան կարևոր անձնավորություն եք, որ ձեզանից գաղտնի տեղեկատվություն կորզելու համար կարող են այդքան ֆինանսներ, շատ արհեստավարժ մասնագետներ և այդքան շատ ժամանակ ծախսել։ Եթե համարում եք, որ` այո, և այդպիսին է կյանքը, ապա մեկ խորհուրդգ դադարեք համացանցով գաղտնիքներ տարածել։ Եվ առհասարակ, եթե նույնիսկ դուք ինքներդ ձեզ համարում եք շատ տխուր միջակություն, գորշություն, որը ոչ ոքի հետաքրքիր չէ, նույնիսկ այդ դեպքում մի օգտվեք համացանցից խիստ անձնական կամ գաղտնի տվյալներ փոխանցելու համար։ Միևնույն է, ցանկացած որևէ բան կարող է պատահել, նույնիսկ հակարծակի, շատ պատահական, առանց մութ ուժերի ներազդեցության։
Ինչպես ասում ենգ եթե դուք պարանոյիկ եք, ապա դա դեռ չի նշանակում, որ ձեզ չեն հետևում։

Տեսանյութեր

Լրահոս