
Նոր մրցապայքար. Samsung-ը ևս մշակում է համակարգիչ՝ ձեռքի ժամացույցի տեսքով

The Verge հրատարակչության հավաստի աղբյուրները հայտնել են, որ Samsung ընկերությունը ևս մշակում է «խելացի» ժամացույց. ձեռքի ժամացույց համակարգչի տեսքով, որը կաշխատի Android օպերացիոն համակարգով: Եթե հավատանք այդ լուրերին, ապա այդ ամենը կատարվում է նոր J նախագծի(Project J) շրջանակներում, այն կոչվում է՝ Active Fortius:
Ըստ աղբյուրի՝ օգտագործողները կարող են կրել Active Fortius-ն իրենց ձեռքին կամ ամրացնել այն իրենց հեծանիվի ղեկին: Սարքը նախատեսված է առաջին հերթին՝ սպորտով զբաղվողների և ակտիվ հանգիստը նախընտրողների համար:
Նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ Apple-ը մշակում է ձեռքի ժամացույցի տեսքով համակարգիչ, մանրամասները՝ այստեղ: