Բաժիններ՝

iDitord.org-ը կգնա ձեր ահազանգերի հետևից

Արդեն երկրորդ տարին է՝  iDitord համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ով վկա է եղել ինչ-որ ընտրակեղծիքի, կարող է ահազանգել և տեղեկացնել այդ մասին ինտերնետային կայքի միջոցով՝ այցելելով iDitord.org կայք:

«Կայքի գրանցումը .org դոմենային տիրույթում հատուկ է ընտրվել, քանի որ մենք մի փոքր հոռետեսական մոտեցում ունեինք՝ հաշվի առնելով նախորդ նախագահական ընտրություններից առաջացած պատկերը, երբ .am տիրություն կայքերը պարզապես զրկվեցին դոմենային անունից»,- այսօր՝ Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց iDitord.am կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ ներկայացնելով կայքում հավաքագրված խախտումների ընդհանուր պատկերը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ընտրախախտումների մասին ամենաշատ ահազանգերը գրանցվում են հենց ընտրության օրը. այդ օրը գրանցված ընտրախախտումների քանակը գերակշռում է կայքում գրանցված ընտրախախտումների մեջ:

Ըստ Ս. Մարտիրոսյանի՝ նախագահական ընտրություների վերաբերյալ մինչ օրս iDitord-ում ընտրախախտումների՝ կաշառքի և արտոնությունների, ցուցակների անճշտության, քարոզչության կանոնների խախտման, ճնշումների և հարկադրանդի 93 դեպք է գրանցվել:

Կարդացեք նաև

Կայքն ունի լրագրողների թիմ, ովքեր կոնկրետ ահազանգերի ետևից գնում են, ստուգում դրանք և նյութեր են հրապարակում, որից, ըստ բանախոսի՝ կարող են ազատորեն օգտվել լրատվամիջոցները և հրապարակել դրանք:

«Փաստորեն սա ընտրախախտումների գրանցման մեր երկրրոդ փորձն է, սակայն այս անգամ դրանք ավելի վստահելի են, իսկ դեպքերի մասին ահազանգոզը կոնկրետ անուն ունի, հեռախոսահամար, հասցել, որը մենք գաղտնի ենք պահում, այդ մասին տեղեկանում են միայն մեր լրագրողակաները, ովքեր և ինքնուրույն կարողանում են ստուգել ահազանգերը և դրանց վերաբերյալ նյութեր հրապարակել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ նախորդ ընտրության ժամանակ շատ էին անանուն ահազանգերը, որոնցից ոմանք պարզապես մեկը  մյուսի նկատմամբ սև PR-ի էր նման և ոչ թե ընտրությունների ազատ անցկացմանն ու թափանցիկությանն էր ուղղված:

Արդյունքում շատ դեպքեր պարզապես ակնհայտ սադրիչ բնույթ ունեին: Իսկ այս անգամ չկա միջկուսակցական պայքար, բացի այդ՝ մարդկիկ ավելի քիչ են վախենում ահազանգել ընտրախախտումների մասին, միևնույն ժամանակ, երբ ահագանզը կոնկրետ անուն ունի, դրանք ավելի վստահելի են լինում:

Ինչ վերաբերում գրանցված ահազանգերի արդյունքերին և դրանց հետևանքներին, ապա Ս. Մարտիրոսյանն ասաց. «Գրեթե միշտ անմիջապես արձագանք լինում է, առնվազն ուշադրությւան կա, սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն եղել: Ճիշտ է՝ սկսեցին որոշ գործեր, անդրակարձ կա, բայց դա այն չէ, ինչ մենք ակնկալում ենք»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենք ցույց են տալիս այդ ամենը, իսկ դեպքերի ընթացք տվողը արդեն համապատասխան մարմիններն են:

«Չեմ հասկանում, սակայն, թե նրանք ինչ տրամաբանությամբ են գործին ընթացք տալիս: Օրինակ՝ նախորդ տարի ահազանգում էին գործերի, որոնք, ասես, անիմաստ գործեր էին, մինչդեռ ակնհայտ տեսանյութ կար, որտեղ ընտրախախտումը ցուցադրվում էր և դրա շուրջ ոչինչ չէր կատարվում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Նշենք, սակայն, որ նախորդ ընտրությունների ժամանակ անձնագրերում դրվող թանաքների արագ ցնդելու խնդիրը առաջինը հենց iDitord-ում էր արձանագրվել:

Տեղեկացնենք, որ iDitord.օrg-ում առկա է նաև ահազանգերի քարտեզ: Կայքից կարելի է բեռնել նաև iOS-ի և Android-ի օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածներ: Ընտրախախտումների մասին կարելի է տեղեկացնել նաև Twitter-ի միջոցով՝ #iditord: Ինչպես նաև iDitord.org թեժ գիծ՝ 077 93-83-66, SMS` 055 34-86-73:

«Սկզբունքորեն թեժ գծի օգտագործման մասին, լավ կլինի մարդիկ ավելի շուտ զանգեն իրավապաշտապան կազմակերպությունների, իսկ մեզ նրանք, ովքեր արագ օգտվում են համացանից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս