Բաժիններ՝

Microsoft-ի Hotmail փոստային ծառայությունը դադարեցնում է գործունեությունը

Microsoft ընկերությունն հայտնել է իր` Hotmail փոստային ծառայության աշխատանքի դադարեցման մասին: Դրա փոխարեն ընկերությունն օգտատերերին առաջարկում է միանալ Outlook.com ծառայությանը՝ այս մասին գրում է Business Insider-ը:

Նշենք, որ թարմացված Outlook ծառայությունը թողարկվել է վերջին կես տարում, այդ ողջ ընթացքում Microsoft ընկերությունը փորձարկել է ծառայությունը: Փորձագետները դրան տվել են դրական գնահատական, նշում է Business Insider-ը: Ընկերությունում ասում են, որ Hotmail-ի փոստից օգտվողներն ավտոմատ կերպով կմիանան Outlook-ին ամռան սկզբին:

Այսպիսով, Outlook-ը կարող է դառնալ աշխարհում խոշորագույն փոստային ծառայություններից մեկը:

Ընկերությունում նշում են, որ թարմացված փոստային ծառայությունը համապատասխանում է Windows-ի դիզայնին, ունի հզոր պաշտպանություն՝ սփամերից և կիբեռհարձակումներից: Բացի այդ, այս կարելի է ինտեգրել Facebook-ի, Twitter-ի և LinkedIn-ի հետ:

Կարդացեք նաև

Ըստ մասնագետների Hotmail-ի փակման հնարավոր պատճառ կարող է լինել նաև Outlook.com ծառայության օգտվողների բուռն աճը: Նշենք, որ վերջին կես տարում այդտեղ 60 մլն օգտատեր է գրանցվել: Microsoft-ում հույս ունեն դեպի իրենց փոստային ծառայություն գրավել Google-ի  փոստային ծառայության՝ Gmail-ի  օգտատերերին:

Նշենք, որ վերջերս Microsoft-ը Google-ին մեղադրում է Gmail-ի նամակները սկանավորելու մեջ: Ըստ որոշ փորձագետներին, դա այդ ընկերության նկատմամբ արված սև PR էր:

Տեղեկացնենք, որ Hotmail-ը գործում էր 1996 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս