Իսլանդիան ցանկանում է արգելել պոռնոն ինտերնետում
Իսլանդիայի կառավարությունը ցանկանում է ամբողջությամբ արգելափակել բնակչության համար ինտերնետում պոռնոգրաֆիական նյութերը, պատասխանատվության ենթարկել պոռնո-կայքեր այցելելու համար և անգամ փակել ստիպտիզ ակումբները: Այս ամենը արվում է երեխաների պաշտպանության և սեռական բնույթի բռնությունների մակարդակը նվազեցնելու նպատակուվ` գրում է է Вести-ին:
Իսլանդիայի պետությունը բոլորովին էլ մեծ չէ, դրա բնակչությունը մոտ 320.000 է, սակայն այդուամենայնիվ, եթե օրինագիծը ընդունվի, այն կարող է օրինակ դառնալ այլ եվրոպական երկրների համար: «Մենք կարող ենք մարդուն ուղարկել Լուսնի վրա, ապա ինչու չենք կարող արգելափակել բոլոր պոռնկագրական նյութերը ինտերնետում»,- հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը:
Իսլանդիայի կառավարությունից ոմանք գտնում են, որ պոռնոգրաֆիան ինտերնետում կարող է վնասել երեխաներին, որոնք հեշտությամբ` համակարգիչների, սմարթֆոնների և խաղային գործիքների միջոցով կարող են տեսնել չափահասների համար նախատեսված բովանդակությունը: Երեխաներին պոռնո բովանդակությունից պաշտպանելու միակ արդյունավետ ուղին դրա ամբողջական փակման մեջ է ողջ երկրի բնակչության համար, գրում է Gizmodo_ն:
Իշխանությունները մտադիր են արգելափակել IP հասցեները և պոռնոգրաֆիկ ռեսուրսների օգտագործման համար պատասխանատվություն և վճար սահմանել, քանի որ վստահ են որ այդ ամենը հանգեցնում է երկրում սեռական բնույթի բռնության շատացմանը, իսկ դա քայլ է, որն ուղղված է ապահովվելու երեխաների անվտանգությունը:
Ներկայում պոռնոգրաֆիայի արգելք գործում է Իրանում, Սաուդյան Արաբիայում, Եմենում և այլ երկրներում:
Այսպես, Հայաստանում չնայած պոռնոգրաֆիայի արտադրությունն ու տարածումը նույնպես արգելվում է, բայց այս ոլորտում խիստ վերահսկողություն չկա: Ի դեպ, Հայաստանում ինտերնետ աշխարհում ամենաշատ փնտրվող բառը հենց պոռնոն է: Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է Google Trends-ում: Նշենք, նաև, որ «պոռնո» բառի անգլերեն (porn) ճիշտ տարբերակի դեպքում հետաքրքրասեր երկրների ցուցակը բոլորովին այլ է: