
Sony ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի PlayStation 4-ը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Sony ընկերությունը ներկայացրել նոր սերնդի PlayStation 4 խաղային կցորդը: Վերջինիս շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքում: PlayStation 4-ը կփոխարինի 2006 թվականին թողարկված PS3-ին:
PlayStation 4-ի հեղինակները դրա օպերատիվ հիշողությունը հասցրել են մինչև 8 գիգաբայթի, ինչի կարիք է զգացվել խաղային գործընթացի որակի բարձրացման համար: PlayStation 4-ը վաճառքի կհանվի այս տարեվերջին: Առայժմ չի նշվում պաշտոնական գինը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ PlayStation 4-ի գինը կազմելու է 400-600 դոլար: