
Vertu-ն ցուցադրել է նոր Android սմարթֆոն, որն արժե 10 հազար դոլար

Vertu ընկերությունը, որը նախկինում Nokia ընկերության կազմում էր գտնվում, թողարկել է Android օպերացիոն համակարգով իր առաջին լյուքս դասի հեռախոսը. գրում է hitech.vesti-ին:
Vertu Ti անվանումը կրող նոր սարքավորման արժեքը սկսվում է 10 հազար դոլարից: Մոդելի պատրաստման մեջ կիրառվել են թանկ նյութեր, ինչով էլ պայմանավորվում է հեռախոսի գինը:
Ինչ վերաբերում է սարքավորման տեխնիկական բնութագրիչներին, ապա դրանք շատ սովորական են՝ 3.7 դյույմանոց էկրան, երկմիջուկային Snapdragon S4 պրոցեսոր՝ 64ԳԲ ֆլեշ հիշողություն և տեսախցիկ՝ 8 մեգապիքսել: Սարքն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով, որը այդքան էլ նոր չէ և թողարկվել է 16 ամիս առաջ:
Յուրաքանչյուր սմարթֆոնի հավաքմամբ Անգլիայում գործող Vertu-ի գործարանում զբաղվում է մի մարդ: Եվրոպական շուկաներում Vertu Ti -ն կսկսեն վաճառել փետրվարից: