Microsoft-ը սկսում է Surface Windows 8Pro-ի վաճառքը
Microsoft ընկերությունը ԱՄՆ-ում և Կանադայում սկսում է Surface պլանշետային համակարգիչների վաճառքը՝ լիաֆունկցիոնալ Windows 8 Pro տարբերակով, որը կլինի պլանշետային համակարգիչների ոլորտում ամենաթանկերից մեկը, գրում է Ռիա Նովոստին:
Արևմտյան դիտորդների խոսքով՝ ովքեր փորձարկել են սարքավորման նոր մոդելը մինչ դրա վաճառքի հանումը, նշում են, որ սարքավորումը բազմաթիվ թերություններ ունի, օրինակ՝ սարքավորման ավտոնոմ ռեժիմն ավելի քիչ է, քան դրա մրցակիցներինը, բացի այդ, սարքավորման քաշն ավելին է, և այլն:
Սարքավորման արժեքը ԱՄՆ-ում կլինի 899 և 999 դոլար, համապատասխանաբար՝ 64 և 128 գիգաբայթ հիշողության ծավալով: Համեմատության համար նշենք, որ առանց բջջային մոդուլի 64 գիգաբայթ հիշողությամբ iPad-ը ԱՄՆ-ում արժե 699 դոլար, իսկ վերջերս թողարկված 128 գիգաբայթ հիշողությամբ տարբերակն արժե 799 դոլար: