Apple-ը մշակում է ձեռքի ժամացույցի տեսքով համակարգիչ
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Apple ըներությունը մշակում է ձեռքի ժամացույցի տեսքով մոբիլ համակարգիչ: Այս մասին թերթին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ արդեն իսկ ստեղծված է դրա նախատիպը, որն իր տեսքով նման է ժամացույցի և ամրացվում է ձեռքի վրա: Թերթին հայտնի չէ, թե ինչպիսի հնարավորություններով է օժտված լինելու այդ սարքը:
The New York Times-ը դեռ 2011 թվականի վերջին է հայտնել, որ Apple-ը և բջջային շուկայում նրա մրցակից Google-ն աշխատում են «կրովի համակարգիչների» ստեղծման ուղղությամբ, որոնց օգտատերերը կարող են մշտապես կրել իրենց վրա: 2012 թվականին Google-ը նեկայացրեց Google Glass ակնոցի տեսքով համակարգչի նախատիպը, որը շուկայում վաճառքի կհանվի 2014 թվականից ոչ շուտ: