Facebook-ին մեղադրում են Like կոճակը գողանալու մեջ
Rembrandt Social Media ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Faceboօk-ի՝ մեղադրելով խոշոր սոցցանցին իր ընկերությանը պատկանող արտոնագրերը նկարագրող նույն գործառույթն ապօրինի օգտագործման մեջ, խոսքը վերաբերում է Facebook-ի Like կոճակի գործառույթներին:
Երկու արտոնագրերը, որոնց վկայակոչում է Rembrandt Social Media ընկերությունը հայցը ներկայացնելիս, ստացվել էին Հոլանդիայի ծրագրավորողի կողմից 1998թ.-ին, Facebook-ի ստեղծվելուց մի քանի տարի առաջ. հայտնում է Ռիա Նովոստին:
Հոլանդացին, ով Surfbook սոցիալական ծառայության հեղինակն էր, որը թույլ է տալիս կիսել բովանդակությունն ընկերների հետ՝ օգտագործելով հատուկ կոճակը, մահացել է 2004թ.-ին:
Rembrandt Social Media ընկերությունը, որին ներկայում պատկանում են մահացածի արտոնագրերը, հայց է ներկայացրել Վիրջինայի դաշնային դատարան: Ըստ հայցվորի՝ Facebook-ի հաջողությունները մասամբ հիմնված են հենց Վան դե Մեերի արտոնագրերի անօրինական օգտագործման վրա: Հայցվորն ակնկալում է ստանալ փոխհատուցում մինչև 2021թվականը:
Facebook-ը հաճախ է արտոնագրերի պահանջներ ստանում: Միայն 2012թ.-ին սոցցանցի դեմ ներկայացվել է մոտ երկու տասնյակ հայց: