Բաժիններ՝

Արամ Ջիվանյան. «Գիտնականների արժանապատվությունը հերթական անգամ չտրորելու համար նախագահը պետք է երկնիշ թվով բազմապատկի ԵԳԱԾ-ի 100 մլն-ը»

Արամ Ջիվանյանը մի քանի ամիս եղել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ։ Ինչպես հայտնի է, Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականացվող այս ծրագրի ղեկավար մարմնի կազմում ընդգրկված է 9 երիտասարդ, որոնցից երեքը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների երիտասարդ գիտնականների խորհուրդները, 3 հոգի հանդիսանում են բուհական ուսանողական գիտական միավորումների ներկայացուցիչներ և 3 հոգի ներկայացնում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը։ Ինչպես հայտնի է, վերջիններս պարբերաբար փոխվում են՝ համաձայն նախաձեռնության կողմից որդեգրած ռոտացիայի սկզբունքի։ Ծրագրի մեկնարկային շրջանում, ղեկավար մարմնի կազմավորման և աշխատակարգի ընդունման ժամանակ այս և մեկ այլ սկզբունքի՝ որոշումների ընդունման կոնսենսուսային մոտեցման շուրջ ծավալվեցին լուրջ բանավեճեր։ Նախաձեռնության անդամները պնդում էին, որ այս սկզբունքների կիրառումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի «ղեկավար մարմնի անդամությունը, ի վերջո, չվերածվի նոր կերակրամանների, ինչը, ցավոք, բավական տարածված երևույթ է մեզանում»։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան կոնսենսուսի սկզբունքի կիրառման անհրաժեշտության շուրջ, իսկ ռոտացիայի վերաբերյալ որոշվեց, որ այդ սկզբունքով կգործի ՊԳՖԱ-ն։ Արամ Ջիվանյանն այն 6 երիտասարդներից մեկն է, ով ռոտացիոն կարգով այս ընթացքում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում ներկայացրել է ՊԳՖԱ-ն։

Արամ, հակիրճ կներկայացնե՞ք ծրագրիիրականացման ընթացքը, ինչպե՞ս եք այն գնահատում, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու արձագանքներ կան։

– Երբ ես խորհրդի անդամ էի, մենք աշխատում էինք երեք տիպի` գիտա­ժողովների մասնակցության գործուղումների, գիտաժողովների կազմակերպման և գիտական հետազոտությունների դրամաշնորհներին ֆինանսական աջակցություն ցույց տալու ծրագրերի վրա: Բացի այդ երեք ծրագրերը կյանքի կոչելուց, խորհուրդն իրականացրեց նաև մրցանակաբաշխություններ, ինչը ես շատ բարձր եմ գնահատում: Շահառուներ են հանդիսացել տարբեր երիտասարդ գիտնականներ, և ես չեմ լսել որևիցե էական բողոք` իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Խորհրդի իրականացրած ևս մեկ շատ կարևոր քայլ ես համարում եմ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպքի տիեզերք» գրքի տպագրության համաֆինանսավորումը: Այդ ծրագրի շահառուներ դեռ կհանդիսանան նույնիսկ մեր երեխաները:

Դուք ինքներդ օգտվե՞լ/դիմե՞լեքԵԳԱԾծրագրերին, կոնկրետ՝ որի՞ն։

– Ես չեմ օգտվել ԵԳԱԾ-ի որևէ ծրագրից: Երբ առաջին անգամ ձեռքս կառնեմ նշածս գիրքը, ես դա կհամարեմ օգտվել։

Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմէ արդյոք իրենկոնսենսուսի սկզբունքը։

– Խորհուրդը կազմավորման պահից մինչև աշխատանքային փուլը սկսելն անցել է որոշակի «դժվարությունների» միջով։ Եվ ՊԳՖԱ-ի առաջարկած սկզբունքները, կոնսենսուսով որոշումներ ընդունելը և խորհրդի անդամների` պարբերաբար ռոտացիա իրականացնելը՝ եղել են այն հիմնական կետերը, որոնց շուրջ համաձայնության գալուց հետո խորհուրդը սկսեց իր բնականոն և արդյունավետ աշխատանքը: Ես ինքս ողջունել եմ այդ սկզբունքները: Կոնսենսուսի սկզբունքն ընդունելը բացառում էր այնպիսի որոշումների ընդունումը, որոնք իրականացվեին, ենթադրենք, ԵԳԱԾ-ի խորհրդում ներկայացված երեք տարբեր մարմիններից միայն երկուսի կողմից: Հիմա ես արդեն դուրս եմ եկել խորհրդի կազմից և քաջատեղյակ չեմ այնտեղ տիրող մթնոլորտին, սակայն, իմ կարծիքով, այնտեղ տիրում է այնպիսի թիմային ոգի, որ բացառում է որևիցե կարծիքի արհամարհումը: Այս իսկ պատճառով ցանկացած որոշում կհանդիսանա կոնսենսուսի արդյունք: Դա իմ կարծիքն է:

Ի՞նչկասեք երկրորդ՝ ռոտացիայիսկզբունքիվերաբերյալ։

– Ղեկավար մարմնի անդամներին պարբերաբար փոփոխելու՝ ռոտացիայի սկզբունքը որդեգրելու անհրաժեշտությունը ժամանակին բավականաչափ լավ հիմնավորվել է: Խորհրդի կազմում արդեն իսկ իրականացվել են մի քանի ռոտացիաներ, և փաստացի՝ խորհրդի աշխատանքը դրանից չի տուժել, ինչպես և ենթադրվում էր: Բացի դրանից, դա հանդիսացավ նաև «իրավական» հիմք` խորհրդի անդամների` խորհրդից դուրս գալու կամ մեկին փոխարինելու համար:

Ի՞նչկասեքԵԳԱԾիծրագրերումորդեգրվածչափորոշիչներիվերաբերյալ։Դրանցիցորո՞նքենառաջադիմականևորո՞նքեն, ըստՁեզ,քննադատելի։Մասնավորապես, արդարացվա՞ծէարդյոքայն, որբացառապեսբանավորզեկույցներունեցողներնենստանումմիջազգայինգիտաժողովներինմասնակցելուհամարհատկացվողֆինանսականաջակցություն։

– Նախ, այդ չափորոշիչների առաջին նպատակը գումարների հնարավորինս օբյեկտիվ և արդյունավետ բաշխման մեթոդները սահմանելն է: Այդ առումով արվել է առավելագույնը: Հաշվի առնելով գումարների սղությունը, պետք էր մտցնել բավական «խիստ» չափանիշեր` բաշխումը հնարավորինս արդար իրականացնելու համար: Այդ առումով արդարացված է` ֆինանսավորման համար ընտրել բացառապես բանավոր զեկույցները: Իհարկե, բազմաթիվ պաստառային զեկուցումներ նույնպես լիովին արժանի են ֆինանսավորվելու: Սա առաջին հերթին՝ գումարի խնդիր է: Եթե գումարները բավականացնեն, ԵԳԱԾ-ը կարող է մշակել համապատասխան չափորոշիչներ` բարձրակարգ պաստառային զեկուցումներն ընտրելու և ֆինանսավորելու համար: Ինչ վերաբերում է ընդհանրապես չափորոշիչների քննադատելի լինելուն, միշտ էլ, իհարկե, ցանկացած բան կարելի է քննադատել:

Ինպե՞սեքգնահատումԵԳԱԾիղեկավարմարմնիաշխատաոճը՝այնբավարարթափանցի՞կէ, իսկօպերատի՞վէ՝  որոշումներըկայացնելիս, առաջադիմակա՞նէև,ընդհանրապես, արդարացվա՞ծէարդյոքԵԳԱԾիձևաչափը`երիտասարդականգիտականծրագրերիրականացնելուհամար։

– Երիտասարդական գիտական ծրագրեր իրականացնելու համար ԵԳԱԾ-ի ձևաչափը առավել քան արդարացված է այն առումով, որ՝ 1) երիտասարդ գիտնականների հարցերով զբաղվում են հենց երիտասարդ գիտնականները, և դա այդպես էլ պետք է շարունակվի. ոչ ոք իր տունն իրենից լավ չի սարքում: 2) ԵԳԱԾ-ի խորհրդում փորձ է արվել ներգրավել հնարավորինս տարբեր «մշակույթների» ներկայացուցիչ երիտասարդների: Խորհուրդն աշխատում է թափանցիկ և հնարավորինս օպերատիվ, ինչը բավական ակնհայտ է: Իսկ ինչ վերաբերում է առաջադիմական լինելուն, ապա այս տարի խորհուրդը միայն հասցրեց կազմավորվել, որդեգրել աշխատաոճ և   ձեռնամուխ լինել հայտարարված չորս ծրագրերի իրականացման համար չափորոշիչներ մշակելուն: Այսինքն, որպես այդպիսին, առաջադեմ լինելը դեռ չի դրսևորվել: Ես կհամարեմ, որ այդ խորհուրդն առաջադեմ է, եթե նրան հաջողվի հասարակության մեջ որոշակի նոր «մշակութային» տարրեր մտցնել: Այժմ ԵԳԱԾ- խորհուրդն իրեն դրսևորել է միայն հատկացված գումարի տնօրինման լավ մենեջմենթով:

Նաև, խնդրումեմընդհանուրգնահատականտալ՝որքանո՞վէարդյունավետգործելծրագիրը, որքանո՞վենարդյունավետծախսվելֆինանսները։

– Ես կարևորում եմ իրականացրած բոլոր ծրագրերը: Եթե նայենք, թե երիտասարդ գիտնականի աշխատավարձի համեմատ գիտաժողովի գումարն ինչքան մեծ է, ապա պարզ է դառնում, թե գործուղումները ֆինանսավորելն ինչքան կարևոր է, մանավանդ, երբ ֆինանսավորվում են լավագույնները: Նույնը կարելի է ասել մյուս ծրագրերի մասին: Մրցանակաբաշխությունների մասին պետք է ասել, որ դրանք պետք են նաև գիտությունը կարևորելու մշակույթ ձևավորելու առումով: Ընդհանուր առումով, ծրագիրը, որպես մոդել, ավելի քան հաջողված է: Երբ գիտության ֆինանսավորման ավելացման մասին է խոսքը գնում, ապա կառավարությունը միշտ առաջ է բերել նախ՝ օպտիմիզացիայի խնդիրը, հետո՝ գումարների ավելացման հարցը՝ այն հիմնավորումով, որ ավելացված գումարները բաժին հասնեն միայն արժանիներին: Գուցե կառավարությունը տեսնի, որ ԵԳԱԾ-ի խողովակով պետք է հոսքը հնարավորինս մեծացնել, քանի որ մեր՝ «օպտիմիզացման» խիստ կարիք ունեցող այս գիտական համակարգում հատկացված գումարները ծախսվեցին շատ օպտիմալ և անհրաժեշտ կերպով:

Ի՞նչառաջարկներունեք ծրագիրն է՛լ ավելի լավացնելու համար, ինչպիսի՞  ծրագրերարժեիրականացնելապագայում։

– Իրականացվող երեք ծրագրերն էլ հիմնարար անհրաժեշտություն ունեն և պետք է շարունակվեն: Ես գտնում եմ, որ կյանքի պետք է կոչվի կենսական անհրաժեշտություն ունեցող ևս մեկ ծրագիր: Դա ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ամսագրերում մեր երիտասարդ գիտնականների տպագրած յուրաքանչյուր հոդվածի համար «հոնորար» հատկացնելն է, որը մեկ հոդվածի համար, կախված ԱԳ-ից, պետք է տատանվի 500-ից  մինչև 1500 դոլարի սահմաններում: Նման խրախուսման մեթոդի ազդեցությունը գիտության զարգացման վրա արդեն ապացուցվել է բազմաթիվ երկրներում` Թուրքիայում, Չինաստանում: Եթե չեմ սխալվում, Ռուսաստանի որոշ ինստիտուտներում էլ է այն գործում: Պետք է հասնել դրան և դրա համար գտնել միջոցներ, պետական կամ ոչ պետական. ցանկալի է՝ պետակա՛ն, իհարկե: Այդ նպատակով գումար հատկացնելիս կառավարությունն արդեն չի կարող ասել, թե դա ոչ օպտիմալ ծախս կլինի, կասկածի տակ չի լինի այդ հոնորարները ստացողների արժանիությունը: Գուցե ԵԳԱԾ-ը կատարի որոշակի վերլուծություններ, մշակի չափորոշիչներ բոլոր ոլորտների համար, կատարի հաշվարկներ` անհրաժեշտ նախնական գումարի վերաբերյալ, և պատրաստի փաթեթով բարձրացնի այդ հարցը: Դա էական նշանակություն կունենա նաև ուղեղների արտահոսքը կանխելու հարցում:  Սա գուցե մշակման կարիք ունի, բայց արդարացի և հիմնավորված ծրագիր է:  Եվ սա պետք է պահանջ լինի: Չգիտեմ` դա գործադուլների՞, թե՞  հացադուլների միջոցով է լինելու, բայց վաղ թե ուշ մենք հասնելու ենք դրան:

Որքանո՞վէհավանական, ործրագիրըշարունակականկլինի։

– Չտիրապետելով որևէ ինֆորմացիայի, ես, այնուամենայնիվ, մտածում եմ, որ ծրագիրը շարունակություն կունենա: Բայց հարցն այն է, թե ինչպիսի գումարներով կշարունակվի:

Ինչպե՞սեքվերաբերվում այն բանին, որնախագահիթեկնածու, գործողնախագահՍ.Սարգսյանինախընտրականծրագրումտեղէգտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելուեներիտասարդգիտնականներինաջակցությանծրագրիծավալները»։

– Նախընտրական ծրագրում եղել է իրականում ոչինչ չասող մի արձագանք` առանց հստակեցումների` ինչքան-ի և երբ-ի մասին: Մանավանդ, վերջին` 350.000 դոլարով երկու զուգարան ներկրելու, ՊԵԿ-ի աշխատակիցներին ամանորյա 95 միլիոնի պարգևատրումներ հատկացնելու, նախագահականի վարագույրների 40 միլիոն դրամի ֆոնին՝ շատ հետաքրքիր է լինելու, թե ինչքա՞ն է ընդլայնվելու երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի համար հատկացված տարեկան  100 մլն գումարը:  Երևի Նախագահի թեկնածուն միտք ունի երկնիշ թվով բազմապատկելու այդ գումարը` գիտնականների արժանապատվությունը հերթական անգամ չտրորելու բարի ցանկությամբ:

Որո՞նքեններկա պահին գիտականհամակարգիամենակարևորխնդիրները։

– Այստեղ շատ բան կարելի է ասել. օրինակ` գիտություն-տնտեսություն կապի բացակայությունը, գիտության ծերացումը, սակայն այս ամենի, եթե չասեմ` միակ, ապա ամենակարևոր պատճառը գիտության թերֆինանսավորումն է, որը կարելի է կոպիտ համարել նաև չֆինանսավորում:

 

Մանե Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս