Microsoft Selfie հավելվածը հասանելի է արդեն Android-ի համար: Հավելվածը նախատեսված է լուսանկարվելու և ստացված նկարները մշակելու համար:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ է գտել 50 մարդ:
«Իմ կարծիքով՝ Ամերիկայի բերած վտանգները չեն սահմանափակվում միայն ինտերնետով, դրանք նաև ռազմական ու տնտեսական ասպեկտներ ունեն»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը 168.am-ին պատմել է, որ նման կենտրոն ունենալու գաղափարն առաջացել է 4 տարի առաջ, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սիլիկոնային հովտում մասնակցում էր ArmTech բարձր տեխնոլոգիաների համաժողովին: Հայաստան-IBM համագործակցությունը ստացվեց, և հաշվի առնելով Հայաստանի հաջողություններն այս ոլորտում՝ IBM-ը Հայաստանում բացեց նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն:
Կառավարության նոր ծրագրում կա մի կետ, որը խնդրահարույց է. 2018թ. գիտության ֆինանսավորման մեծ մասն ուղղորդվելու է դեպի կիրառական ծրագրեր: Նման պարագայում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է գնահատվելու գիտական ծրագրի հիմնարար կամ կիրառական լինելը:
Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:
Այսօր արդեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են Հայաստանի թվով 160 դպրոցներում: Ինժեներական Լաբորատորիաներից օգտվում են ավելի քան 3000 աշակերտներ: Այս մասին Հայաստանի կրթության նախարարությունում այսօր հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Samsung ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7 սմարթֆոնների տերերի ավելի քան 15 տոկոսը շարունակում են օգտվել այդ սարքերից եւ չեն հանձնում դրանք: Այս մասին հայտնում է SlashGear պորտալը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները ստեղծել են մի համակարգ, որի շնորհիվ ձեռքի և ոտքի պրոթեզ կրող երիտասարդին վերադարձրել են շոշափելու զգացողությունը:
Լյուիսը եւ նրա գործընկերները հանգել են այն եզրակացության, որ նոր կլիմայական ռեժիմի հաստատումը, որն իր հատկություններով նման կլինի ընթացիկ ռեկորդային տաք տարվան, փաստական անխուսափելիություն է նույնիսկ այն դեպքում, եթե մարդկությունը լիովին դադարեցնի ջերմոցային գազեր արտանետել եւ կատարի բոլոր կլիմայական հանձնառությունները: Դրանց կատարումը, գիտնականների խոսքով՝ աղետը կհետաձգի 10-15 տարով։
«Մարդկանց հարկ կլինի համակերպվել այն բանի հետ, որ իրենց աշխատատեղերն զբաղեցնելու են ռոբոտները»,- վստահ է Մասկը:
Նոյեմբերի 6-ին առաջին անգամ Վանաձորում անցկացվեց BarCamp չկոնֆերանսը, որն ուներ «Դըբա լավը, դըբա Բարքեմփ» կարգախոսը: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանակներում անցկացվող BarCamp չկոնֆերանսն անցկացվում էր Վանաձորի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում:
Google որոնողական համակարգը եւ YouTube տեսահոսթինգը կօգնեն հետեւել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին: Այս մասին հաղորդում է Google-ը կորպորացիայի բլոգը:
Հայաստանում տնտեսական զարգացման գերակա ճյուղերից պետք է հայտարարել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը: Այս մասին շատ է խոսվում հատկապես վերջին տարիներին, երբ ոլորտի գրանցած հաջողությունների արդյունքում Հայաստանը համարվում է ինովացիոն և տեխնոլոգիական երկիր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակը կշնորհվի «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզենին:
Ի տարբերություն Android համակարգի՝ iOS համակարգը միշտ էլ առանձնացել է պարզությամբ ու օգտատերերին հասանելի կարգավորումների մինիմալիզմով։
The Verge-ը տեղեկացնում, որ Apple ընկերությունը նվազեցրել է իր աքսեսուարների սակագները, որպեսզի նվազեցնի MacBook Pro-ի գնորդների լրացուցիչ ծախսերը:
Google ընկերությունը նոր գործառույթ է ներառել իր «OK Google» ձայնային որոնման ծառայությունում: Այժմ հեռախոսի մեջ կարելի է կատարել փոփոխություններ արկածային ֆիլմերից հայտնի կախարդությունների միջոցով:
Lenovo չինական ընկերությունը կարող է դադարեցնել սեփական բրենդի ներքո սմարթֆոնների թողարկումը: Այս մասին գրում է Gizmochina со-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուր:
Xiaomi ընկերությունը Mi Mix անշրջանակ սմարթֆոնների առաջին խմբաքանակը վաճառել է վաճառքների սկսվելու պահից տասը վայրկյանում: Այս մասին գրել է Android Headlines-ը: Դա ռեկորդային ցուցանիշ է Չինաստանի արտադրողի համար:
Apple ընկերությունն ստացել է սմարթֆոնի համար ծալովի Էկրանի տեխնոլոգիայի գրանցման հաստատումը: Արտոնագրի վրա ուշարություն է դարձրել BRG պորտալը:
Հավի ձվի նոր օգտակար հատկություններ են նշել ամերիկացի սննդաբանները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American College of Nutrition-ում, դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը:
Մասնավորապես, առցանց գնման մեխանիզմը բաղկացած կլինի մի քանի քայլերից. Instagram-ում գովազդային գրառման ստորին ձախ անկյունում կհայտնվի «tap to view» («սեղմել դիտման համար») հատուկ պատկերիկը, ինչից հետո օգտատերերը կկարողանան մանրամասն տեղեկատվություն տեսնել ապրանքի եւ դրա գնի վերաբերյալ: Գնումը կկատարվի«shop now» («գնել այժմ») պատկերիկը սեղմելով:
Էլեկտրոնային ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Motors ընկերությունը ներկայացրել է տան համար նախատեսված արևային էներգիան գեներացնող տանիք:
Ըստ գիտնականների՝ անընդհատ քնից առաջ սմարտֆոնից օգտվելը կարող է հանգեցնել անքնության: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ առողջ քունը խանգարվում է անգամ այն դեպքում, երբ սմարտֆոնը պարզապես դրված է լինում սենյակում: Դեռահասներն ու երեխաներն անընդհատ սպասում են նոր հաղորդագրության կամ իրենց սիրելի խաղի մասին նոր ծանուցման, ինչն էլ առաջացնում է լարվածություն:
««2016 Global Software Survey» ասոցիացիայի լայնածավալ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանում համակարգիչների ծրագրային ապահովման 86%-ն արտոնագրված չէ: Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը չի փոխվել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրների փոքր ու միջին ձեռնարկությունների ավելի քան 90%-ը բախվել է կիբերվտանգների, որոնցից 80%-ն առավել մեծ չափերի վտանգներ է կրել: Ստացված արդյունքի բացասական ազդեցության առաջին հետևանքը երկրի հեղինակային ռիսկն է, դրանից բխող այլ ռիսկեր, մասնավորապես՝ անվտանգության և իրավական ռիսկերը»:
«Ռազմական գիտությունների ոլորտում դոկտորներ չկան: Ֆիզիկական և տնտեսական աշխարհագրությունները միավորվել են, բայց ոչ մի մասնագիտություն չի կորել: Այս կամ այն մասնագիտությամբ դոկտորական պաշտպանել ցանկացողների համար գուցեև արտերկրից մասնագետներ հրավիրվեն»,- ընդգծեց նախագահը:
Իրերը պատրաստված են տիտանի նիտրիդից՝ ամուր նյութից, որը կարող է դիմանալ բարձր ջերմաստիճանների ներգործությանը եւ կոռոզիայի ենթակա չէ: Ընտրության համար առաջարկվում է մի քանի գույն՝ սեւ, կարմիր, կապույտ, նարնջագույն, դեղին եւ կանաչ:
Հոլովակն ստացվել է այն նկարահանումների մոնտաժմամբ, որոնք SDO (Solar Dynamics Observatory) կայանի կողմից արվել են 2016 թվականի հոկտեմբերի 30-ին Հյուսիսային Ամերիկայի արեւելյան ժամանակով ժամը 15:56-ի եւ 16:56-ի միջեւ: